Իրանին վերջին հնարավորությունն է մնացել. Թրամփ
Սա լավ փաստաթուղթ ստորագրելու համար նրանց (նկատի ունի Իրանը- խմբ.) վերջին հնարավորությունն է։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում են լրատվամիջոցները։
«Բանակցություններն, այսպես թե այնպես, արագ կանցնեն։ Դա այնքան էլ բարդ չէ։ Մենք խոսում ենք Հորմուզի նեղուցը բացելու անհրաժեշտության մասին, իսկ հետո կխոսենք Իրանի միջուկային ներուժի մասին», — նշել է նա։
«Մենք ասում ենք, որ Հորմուզի նեղուցը վաղը կբացվի։ Այնուհետև կխոսենք Իրանի միջուկային ներուժի մասին»,- նշել է նա։
Նա վստահեցրել է, որ Իրանին թույլ չի տա վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար։ «Մենք ամբողջությամբ վերահսկում ենք իրավիճակը»,- հավելել է Թրամփը։

