Բաժիններ՝

Թրամփը հրաժարվեց մեկնաբանել ՀՀԲ-ի ղեկավարի հնարավոր պաշտոնաթողությունը

ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հրաժարվել Է հայտնել, թե ինքը կպահանջի արդյոք Հետաքննությունների համերկրային բյուրոյի (ՀՀԲ) տնօրեն Ջեյմս Քոմիի պաշտոնաթողությունը նրա մասնակցությամբ մի շարք նախընտրական սկանդալներից հետո:

Քոմին նախագահական ընտրությունների ընթացքում թեկնածուների քննադատությանն է ենթարկվել այն բանից հետո, երբ երկու անգամ սկսել եւ երկու անգամ էլ դադարեցրել է դեմոկրատների ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնի դեմ հետաքննությունը՝ պետքարտուղար եղած ժամանակ նրա կողմից մասնավոր Էլեկտրոնային սերվերն օգտագործելու առնչությամբ:

CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրում Թրամփին հարցրել են, թե նախագահի պաշտոնում ինքը հետամուտ կլինի արդյոք Քոմիի պաշտունաթողությանը: «Ես առայժմ չեմ որոշել: Ես շատ եմ հարգում նրան (Քոմիին): Ես շատ եմ հարգում ՀՀԲ-ն»,- պատասխանել է Թրամփը: Ես թերեւս խոսեի նրա հետ, հանդիպեի նրան: Նրա համար այժմ ծանր ժամանակ է»,- հավելել է նա: «Ես ցանկանում եմ տեսնել: Գուցե, նա շատ ծանրակշիռ պատճառներ է ունեցել անելու այն, ինչ արեց»,- եզրափակել է Թրամփը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930