Բաժիններ՝

Մոլդովայում ռուսամետ թեկնածուն հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթանակի մասին

Սոցիալիստական կուսակցությունից ռուսամետ թեկնածու Իգոր Դոդոնը հայտարարել է Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի մասին, հայտնում է BBC-ն։

«Վստահորեն կարող եմ ասել, որ մենք հաղթել ենք այդ նախագահական ընտրություններում։ Դեռևս շարունակվում է քվեարկությունը օվկիանոսից այն կողմ։ Ներկայումս մենք արդեն ստացել ենք 50%+1 ձայն։ Մենք հաղթել ենք»,- հայտարարել է նա։

Երկրի ԿԸՀ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ երեկ կայացած ընտրությունների քվեաթերթիկների մշակումից հետո Դոդոնն առաջատար է՝ հավաքելով ձայների ավելի քան 55 տոկոսը։

Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին Դոդոնն ու աջ եվրոպամետ կուսակցությունների թեկնածու Մայա Սանդուն:

Առաջին փուլում նրանք 9 թեկնածուների թվում հավաքել էին ամենաշատ ձայները՝ Դոդոնը՝ 47.98%, Սանդուն՝ 38.71%:

Մոլդովայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է հոկտեմբերի 30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930