«Պետք են նաև իրատեսական քայլեր՝ հարկային, մաքսային քաղաքականությունը, ստեղծված բիզնես-միջավայրը: Բայց նաև պետք է ասեմ, որ վարչապետի ներկայիս տնտեսական քաղաքականությունը հույս է ներշնչում, և շատ ու շատ սփյուռքահայեր ունեն պատրաստակամություն՝ գալ և ներդրումներ կատարել»:
Շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» (Franc Muller) ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը (Vartan Sirmakes) ներառվել է Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց թվում։
«Ես չգիտեմ, թե որտեղ է ավարտվում Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի բարեկամության սահմանը։ Եթե այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, քաղաքացիությունը չի հանդիսանում արգելակող գործոն նրանց համար, ապա, ինչպես ասում են, «чем черт не шутит»»:
Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի գերմանական վարկածը իր շապիկին տպագրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ծաղրանկարը, որը ձեռքում պահում է Բունդեսթագի առաջիկա ընտրություններում իր մրցակցի՝ Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցի կտրած գլուխը։
Պայթյուն է որոտացել Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող «Ֆլամանվիլ» ատոմակայանի մեքենայական սրահում, ռադիոակտիվ նյութերի արտանետման սպառնալիք չկա:
Եվրասիական տնտեսական միության տարածքում 2018 թվականից կգործի նշանների՝ ապրանքանշանների ու ապրանքի ծագման անվանումների միասնական ռեեստր։
Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Բելառուսի հետ սահմանին սահմանային գոտի ներդնելու մասին իրավիճակը մշտապես գտնվում է Բելառուսի ԱԳՆ-ի ուշադրության գոտում։ Այս մասին հայտնում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը։
ԲԵԼՏԱ գործակալության հաղորդմամբ՝ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը, որն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Ադրբեջանին արտահանձնված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին և հայտարարելով, թե «Բելառուսը բարեխղճորեն կատարել է իր միջազգային պարտավորությունները», մեկնաբանել է նաև հայկական կողմի հայտարարությունները՝ մասնավորապես կապված ՀԱՊԿ-ում Բելառուսի անդամակցության հետ։
Բելառուսը բարեխղճորեն կատարել է միջազգային պարտավորությունները Լապշինին Ադրբեջանին արտահանձնելիս: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը, տեղեկացնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար, Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել է ամերիկյան քաղաքացիությունից, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը։
Բելառուսում ՌԴ դեսպանությանը Բաքու ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման մասին հայտնել են իսրայելցի դիվանագետները, այսօր հայտարարել է Մինսկում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ Իգոր Կարյագինը։
Բելառուսից Ռուսաստան տավարի մսի ներկրումը կարող է կասեցվել բելառուս գործընկերների կողմից անբավարար անսասնաբուժական վերահսկողության հետևանքով ռուս մասնագետների մտավախությունների պատճառով, նախօրեին հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Յուլյա Մելանոն։
Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտին», նախօրեին Պրահայում կայացել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը։
Դեռ որեւէ նորություն չունենք, քանի որ Բաքու տեղափոխելուց հետո Ալեքսանդր Լապշինի հետ կապ չկա: Ես կապի մեջ եմ նաեւ Լապշինի կնոջ հետ: Նա դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտե, որպեսզի վերջինս ուշադրություն դարձնի Ալեքսանդրի առողջությանը:
Հզոր պայթյուն է որոտացել փարիզյան մետրոյում։ Դեպքի հետևանքով տուժել է մի քանի մարդ, հայտնում է Daily Mail-ը։
Իսրայելը «նոր ագրեսիվ ակցիա» է ձեռնարկել Սիրիայի դեմ: Այդ մասին, ասված է Սիրիայի զիվնած ուժերի հրամանատարության ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հրապարակել Է SANA լրատվական գործակալությունը:
ԱՄՆ-ի Սենատի անդամների մեծամասնությունը պաշտպանել է սենատոր Ջեֆ Սեշնսին երկրի գլխավոր դատախազի պաշտոնում հաստատելու առաջարկը:
«Մենք գիտենք ԶԼՄ-ների այն հաղորդագրությունների մասին, որոնցում ասված է, որ Իրանը «երկիր-օդ» դասի հրթիռ է արձակել: Մենք դրանք ուսումնասիրում ենք, այս պահին ավելին ասել չենք կարող»,- նշել է նա:
Նամակում Մոհամեդը պնդում է, թե Վաշինգտոնն ինքն է մեղավոր 9/11-ի ահաբեկչական գործողությունների համար իր արտաքին քաղաքականության պատճառով, որն «անմեղ մարդկանց էր սպանում ամբողջ աշխարհում»:
Մասնավորապես, մասնակիցների մեկը հարցրել է Ա.Թաթոյանի կարծիքը, այսպես կոչված, Բաքվի պլատֆորմի մասին:
Զարմանալի է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, որը սովորաբար առաջինն է արձագանքում աշխարհի որեւէ հատվածում մահմեդական որեւէ երկրի հետ կապված խնդիրներին, լռում է, երբ մահմեդական յոթ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ ժամանակավորապես դադարեցնելու մասին Դոնալդ Թրամփի նախագահական գործադիր որոշումը ցնցել է ոչ միայն Միացյալ Նահանգները, այլ նաեւ աշխարհի մեծաթիվ երկրներ։
Կառավարության կողմից ներկայացված օրինագծի օգտին քվեարկել է 494 պատգամավոր, դեմ՝ 122-ը: Օրինագիծն ընդունվել է այն տեսքով, որով այն ներկայացրել էր կառավարությունը, առանց որեւէ ուղղման:
Ուշագրավ մանրամասներ են ի հայտ եկել անցած տարի օգոստոսին Երևանի օդանավակայանում ԱՄՆ հայցով ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի մասին։
Չինական Ռեն գերդաստանի ավելի քան 500 անդամներ միասին լուսանկարվել են՝ Չժեցզյան արեւելյան նահանգի Շիշե գյուղում հավաքվելով լուսնային օրացույցով Ամանորը տոնելու համար:
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ցանկանում, ինչպիսի երկիր ենք ցանկանում կառուցել, ինչպիսի տեսլական ունի Հայաստանն իր քաղաքականության, տնտեսության վերաբերյալ, ինչպիսի հասարակություն է ցանկանում ունենալ, ինչ ռազմավարություն։ Անորոշությունը պետք է պատռել ու հստակություններ մտցնել»։
Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիյը խորհրդարանի օրակարգ է ընդունել մի օրինագիծ, որով Ռադայի պատգամավորները աշխատանքային ժամերին, այդ թվում` լիագումար նիստերի ընթացքում պետք է խոսեն միայն ուկրաիներեն:
Սոմալիի նախկին վարչապետ Աբդուլլահի Մուհամեդ Ֆարմաաջոն, ով Սոմալիի և ԱՄՆ քաղաքացի է, դարձել է Սոմալիի նախագահ:
«Ես աշխատում եմ շատ ու երկար, սովորաբար մինչեւ կեսգիշեր կամ գիշերվա ժամը մեկը: Արթնանում եմ առավոտյան ժամը հինգին»,- պատմել է նա:
Չինաստանի արևելյան Անհոյ նահանգի Թունլին քաղաքի մոտակայքում գտնվող քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կարող էր փոխանցվել Ռուսաստանին կամ Իսրայելին, եթե նրա նկատմամբ այդ երկրներում քրեական գործեր հարուցված լինեին: