Բաժիններ՝

«ԵՏՄ-ն կմիավորի բրենդները». «Կոմերսանտ»

Նոր կարգավորումը կլրացնի 5 երկրներում՝ ԵՏՄ անդամ երկրներում մտավոր սեփականության պաշտպանության գոյություն ունեցող պրոցեդուրաները, գրում է «Կոմերսանտ» պարբերականը։

Իրավաբանները նշում են, որ պատրաստվող պրոցեդուրաները թույլ չեն տա գրանցել խորհրդային նշանները՝ որպես ԵՏՄ ապրանքային նշան և կօգնեն տրանսզգային կորպորացիաներին կեղծ արտադրանքների դեմ պայքարում։

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին ստորագրել շրջանակային փաստաթուղթ, որն անհրաժեշտ է ԵՏՄ-ի երկրներում մտավոր սեփականության շրջանառության համար՝ փաստաթուղթ ապրանքային նշանների, սպասարկման նշանների ու ԵՏՄ (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան,. Ղրղըզստան) ապրանքների ծագման երկրների մասին։
Ներկայումս միության յուրաքանչյուր երկրում գործում են իրենց նշանները (охраняемые обозначения): Նոր նշանները կլրացնեն ցուցանկը՝ ԵՏՄ ապրանքային նշանի գրանցումը յուրաքանչյուր երկրում կունենա ազգային գրանցման ուժ։

ԵՏՄ ապրանքային նշանների համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում կստեղծվի միասնական ռեեստր։ Վեճերը կլուծեն ազգային դատարանները, ԵՏՄ-ի դատարանը նման լիազորություն չունի։

«Կոմերսանտի» տվյալներով՝ ԵՏՄ երկրները պայմանագիրը համաձայնեցվելիս քննարկել են վերազգային մարմնի ստեղծումը ԵՄ մտավոր սեփականության գերատեսչության նմանությամբ (EUIPO), սակայն նման տարբերակից որոշել են հրաժարվել գրանցման ժամանակ մաքսատուրքերի մասին վիճահարույց հարցերի պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս