Բաժիններ՝

Ռուսաստանն ու Վրաստանը քննարկում են Հարավային Օսիայով և Աբխազիայով «հայկական» միջանցքների բացումը. «Կոմերսանտ»

Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտին», նախօրեին Պրահայում կայացել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը։

Բանակցությունների արդյունքով Կարասինը պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ իրենց հաջողվել է «լուրջ առաջընթաց գրանցել առևտրատնտեսական ոլորտում»։
Խոսքը «Առևտրային միջանցների մասին» համաձայնագրի պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին է, որը Ռուսաստանն ու Վրաստանը ստորագրել էին 2011թ. նոյեմբերի 9-ին։

«Մենք որոշել ենք կյանքի կոչել 2011թ. պայմանագիրը, որը մեր երկրներին թույլ կտա զարգացնել առևտրատնտեսական և տրանսպորտային հարաբերություններ»,- ասել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչը։

Նման համակարգը կարող է կողմերին թույլ տալ շրջանցել սահմանին բեռների ձևակերպման հարցը, ինչպես նաև գործարկել Հարավային Օսիայով և Աբխազիայիով անցնող միջանցքները, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ Ռազմավիրական ճանապարհը, որը Հայաստանը կապում է Ռուսաստանին, հաճախ է փակվում եղանակային պայմանների հետևանքով, գրում է «Կոմերսանտը»։։

«Մենք Գրիգորի Կարասինի հետ որոշել ենք գործել փոքր քայլերի մեթոդներով»,- բանակցությունների արդյունքով պարբերականին ասել է Աբաշիձեն։
Նրա խոսքով՝ կողմերը որոշել են քննարկել միայն այն հարցերը, որոնք փաստացի հնարավոր է լուծել՝ «առանց կարմիր գծերը անցնելու»։ Մոսկվայի և Թբիլիսիի համար դա Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակն է, ինչպես նաև այդ տարածքներում ռուսական զորքերի առկայությունը։

Ինչպես պարբերականի հետ զրույցում բացատրել է Կարասինը, խոսքեը երեք միջանցքի մասին է։ Դրանցից մեկը սկսվում է Սոչիի մերձակայքում, անցնում է Աբխազիայով, ավարտվում՝ Զուգդիդի քաղաքում։

Երկրորդ միջանցքը սկսվում է հյուսիսօսական Նար գյուղի մոտ ու անցնելով Հարավային Օսիայով, ավարտվում է Գորիում, իսկ երրորդը գտնվում է «Կազբեգի-Վերին Լարս» անցակետի մոտ։

Մաքսակետերի օպերատորի դերը Մոսկվայի և Թբիլիսիի պայմանավորվածությամբ կատարելու է շվեյցարական SGS ընկերությունը, որը ծառայություններ է մատուցում սերտիֆիկացման ու տեսչական ոլորտներում։

Ռուս բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Շվեյցարիայի ներկայացուցիչները մարտի վերջին կայցելեն Մոսկվա և Թբիլիսի՝ քննարկելու չլուծված հարցերը։
Առաջին հերթին կողմերը պետք է որոշեն, թե որտեղ են տեղակայվելու մաքսակետերը։ Դրանից հետո Ռուսաստանն ու Վրաստանը պետք է ստորագրեն համաձայնագիր SGS-ի հետ։

Կարասինը ընդգծել է, որ այդ միջանցքների գործարկմամբ հատկապես շահագրգիռ է Հայաստանը։

«Հենց մենք լուծենք բոլոր մնացած հարցերը, միանգամից կսկսենք համաձայնագրի կյանքի կոչումը։ Մնացել է անել ամենավերջին՝ դժվար քայլը»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս