Մերկելը՝ Մարտին Շուլցի կտրած գլուխը ձեռքին՝ Charlie Hebdo-ի շապիկին
Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի գերմանական վարկածը իր շապիկին տպագրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ծաղրանկարը, որը ձեռքում պահում է Բունդեսթագի առաջիկա ընտրություններում իր մրցակցի՝ Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցի կտրած գլուխը։
Երգիծանկարը ակնհայտ ակնարկ է փետրվարի 4-ին լույս տեսած Spiegel ամսագրի աղմկահարույց շապիկի, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռքին պահում է Ազատության արձանի կտրած գլուխը, նշում է գերմանական Bild պարբերականը։
Spiegel-ի համարը բացասական արձագանք էր ստացել, ինչից հետո պարբերականի խմբագիրը ստիպված էր եղել արդարանալ՝ հայտարարելով, թե ամսագիրը «պաշտպանել է ժողովրդավարությունը»։
Ծաղրանկարի հարևանությամբ Charlie Hebdo-ն գրություն է հրապարակել. «Spiegel-ի ընթերցողները հունից դուրս են եկել»։
Այդկերպ երգիծական ամսագրի աշխատակիցները իրենց աջակցությունն են հայտնել Der Spiegel-ի իրենց գործընկերներին, գրում է Bild-ը։