Հունաստանը Թուրքիայի սահմանին հակադրոնային համակարգեր է տեղակայում

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը ԶՈւ Գլխավոր շտաբի ուղեկցությամբ ստուգայց է կատարել Էգեյան ծովի և Կրետեի հարակից կղզիների ռազմաբազաներում և ռազմածովային օբյեկտներում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիային սահմանամերձ կղզիներում և Մարիցա (Էվրոս) գետի բնագծում տեղակայվում են ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) և հակադրոնային համակարգեր:

Հունական «Kathimerini» թերթի տեղեկացմամբ՝ այցի հիմնական նպատակը ռազմական ենթակառուցվածքների, վերահսկողության համակարգերի և ռազմաբազաների անվտանգության արդիականացումն է։ Դա իրականացվում է Հունաստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) բազմաշերտ ցանցի ներդրման ծրագրի շրջանակում, որը ստացել է «Աքիլլեսի վահան» անվանումը։

Նշված նախագիծը ներառում է նաև Թուրքիայի սահմանին մոտ գտնվող առաջնագծի կղզիներում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարի համակարգերի և էլեկտրոնային պատերազմի միջոցների տեղակայում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031