Բաժիններ՝

ԱՄՆ-ի Սենատը Ջեֆ Սեշնսին հաստատել է գլխավոր դատախազի պաշտոնում

ԱՄՆ-ի Սենատի անդամների մեծամասնությունը պաշտպանել է սենատոր Ջեֆ Սեշնսին երկրի գլխավոր դատախազի պաշտոնում հաստատելու առաջարկը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, նրա թեկնածության օգտին քվեարկել է Կոնգրեսի վերին պալատի 52 անդամ, դեմ են արտահայտվել 47-ը:

Թրամփը ԱՄՆ-ի արդարադատության նախարարի պաշտոնում Սեշնսի թեկնածությունն առաջադրել էր տակավին անցյալ տարվա նոյեմբերին՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո:

Սեշնսը, որը մինչ այժմ հանրապետական սենատոր էր Ալաբամայի նահանգից, հայտնի է ներգաղթի նկատմամբ հսկողության հարցում իր կոշտ դիրքորոշմամբ:

Ավելի վաղ Սպիտակ տան կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, պետության ղեկավարը «պաշտոնապես հայտարարել է այն 24 մարդկանց անունները, որոնք իր հետ աշխատելու են իր կաբինետում»:

Նրանց թվում ներառվել են Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայքլ Փոմփեոն, որին արդեն հաստատել է Սենատը, եւ Դենիել Քոութսը, որը նախագահի կողմից առաջադրվել է ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում, բայց դեռեւս հաստատման ընթացակարգ չի անցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728