Սաուդյան Արաբիան կարծում է, որ հուսիները թագավորության վրա հարձակվել են Իրաքի տարածքից. Reuters

Սաուդյան Արաբիան և տարածաշրջանի մի շարք երկրներ հանգել են այն եզրակացության, որ թագավորության Արևելյան նահանգում նավթային ենթակառուցվածքների վրա վերջին հարձակումներն իրականացվել են եմենյան «Անսար Ալլահ» շարժման (հուսիներ) կողմից Իրաքի տարածքից՝ իրանամետ զինված խմբավորումների հետ համակարգմամբ, հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ ի պատասխան դրան՝ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ համատեղ չորեքշաբթի օրը ավիահարվածներ է հասցրել Իրաքի այն օբյեկտներին, որոնք Էր Ռիադը կապում է հարձակումների կազմակերպման հետ։ Reuters-ի երկու տարածաշրջանային աղբյուրներ պնդում են, որ գործողություններն իրականացվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ղեկավարությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031