Ռուսաստանը գտնվում է հատուկ ռազմական գործողության ավարտի շատ կարևոր հանգրվանում. Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը գտնվում է «հատուկ ռազմական գործողության ավարտի շատ կարևոր հանգրվանում»։ Այս մասին նա հայտարարել է Տվերի մարզում անցկացվող «Գվարդեյսկ» երիտասարդական ֆորումում, որտեղ ողջույնի խոսք է հղել առաջնագիծ մեկնող 17 կամավոր ակտիվիստներին:
«Մենք իրոք այժմ գտնվում ենք հատուկ ռազմական գործողության ավարտի շատ կարևոր հանգրվանում: Եվ վստահ եմ, որ դուք ձեր լուման կներդնեք մեր հաղթանակի գործում»,— հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը։
Ավելի վաղ Մեդվեդևը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունն անպայման ավարտվելու է Ռուսաստանի հաղթանակով, ինչպես նաև սուտ էր որակել զորահավաքի մասին լուրերը։

