
Ռադայում ուկրաինացի պատգամավորներին կպարտադրեն խոսել միայն ուկրաիներեն

Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիյը խորհրդարանի օրակարգ է ընդունել մի օրինագիծ, որով Ռադայի պատգամավորները աշխատանքային ժամերին, այդ թվում` լիագումար նիստերի ընթացքում պետք է խոսեն միայն ուկրաիներեն: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Ռադայի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն օրենսդրական կարգավորումը խորհրդարանի օրակարգ է մտել փետրվարի 8ին, սակայն տեքստն ամբողջությամբ դեռևս հասանելի չէ:
«Փոփոխությունները վերաբերվում են պաշտոնեական լիազորությունները կատարելիս օրենսդիրների կողմից երկրի միակ պաշտոնական լեզվի` ուկրաիներենի պարտադիր կիրառմանը»,- նշել է Ռադայի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը: