Բուլղարիան ԼՈՒԿՈՅԼ-ի կառույցները ճանաչել է ազգային անվտանգության օբյեկտներ
Բուլղարիայի կառավարությունը հակաճգնաժամային ծրագրի շրջանակում ԼՈՒԿՈՅԼ-ի երկու դուստր ձեռնարկությունները՝ «Լուկոյլ Ավիեյշն Բուլգարիա»-ն և «Լուկոյլ Բուլգարիա Բունկեր»-ը, ճանաչել է ազգային անվտանգությանն առնչվող օբյեկտներ։
Փոխվարչապետ Ալեքսանդր Պուլևի խոսքով՝ այս քայլն ուղղված է երկրում վառելիքի մատակարարումների նկատմամբ օպերատիվ վերահսկողության պահպանմանը և ներքին շուկայում հնարավոր ցնցումների կանխմանը։ Որոշումն ընդունվել է Սահմանադրական դատարանի այն վճռի ֆոնին, որով հակասահմանադրական էին ճանաչվել ռուսական ակտիվների վրա արտաքին կառավարում սահմանող նախկին օրենքի դրույթները։

