Լապշինի փաստաբանը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել ՄԻԵԴ. մանրամասներ. «ՀԺ»

Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի ու Բելառուսից Ադրբեջան արտահանձնելու մասին խոսում են շատերը:

Հայկական ու միջազգային մամուլում տարածվող քննադատությունների, մեկնաբանությունների, քաղաքական հայտարարությունների ու վերլուծությունների տեղատարափում դժվար է հասկանալ գործի էությունը, գործում ներգրավված անձանց ու պետությունների թույլ տրված սխալները: Ինչո՞ւ տեղի ունեցավ Լապշինի արտահանձնումը, ինչպե՞ս կարելի էր իրավական մեխանիզմներով այն կասեցնել, եւ ի՞նչ չարեց Ռուսաստանը, որպեսզի իր քաղաքացին չարտահանձնվի երրորդ երկիր, ինչն, ի դեպ, ՌԴ Սահմանադրության խախտում է: Այս հարցերի վերաբերյալ մենք զրուցեցիք Ալեքսանդր Լապշինի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացնող փաստաբան Կարինա Մոսկալենկոյի հետ: Ի դեպ, նա ՄԻԵԴ-ում ներկայացրել է նաեւ ռուսաստանցի հայտնի գործարար, քաղաքական բանտարկյալ Միխայիլ Խոդորկովսկու շահերը:

Տիկին Մոսկալենկո, խնդրում եմ ասեք, արդյոք որեւէ տեղեկություն ունե՞նք ԱլեքսանդրԼապշինից, վերջինիս՝ Բաքու տեղափոխելուց հետո: Ինչպե՞ս է նա, կա՞ Լապշինի հետորեւէ կոնտակտ:  

– Դեռ որեւէ նորություն չունենք, քանի որ Բաքու տեղափոխելուց հետո Ալեքսանդր Լապշինի հետ կապ չկա: Ես կապի մեջ եմ նաեւ Լապշինի կնոջ հետ: Նա դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտե, որպեսզի վերջինս ուշադրություն դարձնի Ալեքսանդրի առողջությանը: Նրա առողջական վիճակը վերջին օրերին վատացել էր: Բացի այդ մենք ՄԻԵԴ հայց ենք ներկայացրել միաժամանակ ընդդեմ Ռուսաստանի եւ Ադրբեջանի: Այս պահին մի կետով մեզ մերժել են: Իսկ դա տեղի է ունեցել, քանի որ այն պահին, երբ դատարանը քննում էր գործը, Լապշինին արտահանձնեցին: Եթե դատարանը քններ գործը 24 ժամվա ընթացքում, այնպես, ինչպես կարգն է նման դեպքերում եւ պատասխանն ունենայինք, ապա երկուշաբթի կարող էինք դեռ ինչ-որ մի բան անել: Պատասխանն ավելի ուշ եկավ, քան Լապշինին արտահանձնեցին: Այժմ մենք ՄԻԵԴ-ում հայցը ներկայացնելու ենք ընդհանուր ընթացակարգով, սակայն խնդրելու ենք, որպեսզի այն քննվի արագացված ռեժիմով: Մեր կարծիքով այս որոշմամբ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Ցավոք, Բելառուսը չի հանդիսանում Եվրախորհրդի անդամ:

Դուք նշեցիք, որ տեղի է ունեցել կոնվենցիայի խախտում: Ասեք խնդրեմ, ո՞վ է խախտելեւ ո՞ւմ դեմ է ձեր հայցն ըստ այդմ:  

– Մենք կարծում ենք, որ Ադրբեջանն է նախ խախտել կոնվենցիան, քանի որ խնդրել է արտահանձնել Լապշինին քաղաքական դրդապատճառներով: Սովորաբար նման խնդրանքները չեն բավարարվում, սակայն այս գործի մյուս կողմում Բելառուսն է, որն, ինչպես արդեն ասացի, Եվրախորհրդի անդամ չէ: Բելառուսի դեմ Լապշինի կինն է ներկայացրել հայց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե:

Տիկին Մոսկալենկո, չէ որ Մոսկվան ԱԳՆ մակարդակով բազմիցս հայտարարեց իրքաղաքացուն այլ երկիր արտահանձնելու անթույլատրելիության մասին: Սա արդյոքհենց ձեր ասած պոզիտիվ պարտավորության կատարման մասին չի՞ վկայում:

– Նման դեպքերում ուղղակի հայտարարություններ չեն անում: Պետք է գրավոր դիմել բարեկամ երկրի կառավարությանը, որի հետ մենք ընդհանուր դաշնային պետության մեջ ենք, եւ բացատրել, որ Ռուսաստանի Սահմանադրությամբ կատեգորիկ ձեւով արգելվում է ՌԴ քաղաքացուն երրորդ երկիր արտահանձնելը: Ընդհանրապես կապ չունի, թե ինչ մեղադրանք է նրան ներկայացված: Իսկ այն, որ Ռուսաստան-Բելառուս դաշնային պետության տարածքում երկու երկրների քաղաքացիների իրավունքները հավասարեցված են, ապա վստահ եմ՝ կային քաղաքական եւ իրավական լծակներ՝ արտահանձնումը կասեցնելու համար: Այս ամենը չի գործածվել հստակ եւ առանց երկմտանքի: Արդյունքում Ռուսաստանի քաղաքացին արտահանձնվեց Ադրբեջանին, ինչն ընդհանրապես իրավունքի տեսանկյունից անթույլատրելի է: Մյուս կողմից, սա կարելի է համարել դիվանագիտության ձախողում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս