Բաժիններ՝

Երկու եղբայր կալանավnրվել են

Հուլիսի 15-ի գիշերը՝ ժամը 4-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր հաղորդում, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Արմավիր քաղաքի բնակիչ 42-ամյա մի տղամարդ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը պարզել էր, որ տղամարդը վնասվածքները ստացել է Արմավիրի Երևանյան փողոցում ծագած վիճաբանության ժամանակ։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, և իրավապահների հետագա միջոցառումներով ամբողջացավ հանցագործության պատկերը։

Գիշերվա ժամը 3-ին վեճ էր ծագել 42-ամյա տղամարդու և նույն՝ Երևանյան փողոցի բնակիչ 25 ու 26 տարեկան եղբայրների միջև։ Սկսվել էր ծեծկռտուք, որի ընթացքում էլ ավագ եղբայրը, իր մոտ եղած դանակով, մի քանի հարված էր հասցրել տղամարդուն՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։

Հուլիսի 22-ին քրեական ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել եղբայրներին։ Հաջորդ օրը դատարանը նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանքը, և եղբայրները տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031