Բաժիններ՝

Ռուսաստանը չի բացառել ողջ Բելառուսի տարածքից մսամթերքի ներկրման արգելքը

Բելառուսից Ռուսաստան տավարի մսի ներկրումը կարող է կասեցվել բելառուս գործընկերների կողմից անբավարար անսասնաբուժական վերահսկողության հետևանքով ռուս մասնագետների մտավախությունների պատճառով, նախօրեին հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Յուլյա Մելանոն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Մթերքի ստուգումները վկայում են, որ Բելառուսից մատակարարվող տավարի միսը բավարար անասնաբուժական վերահսկողության չի ենթարկվում: Դրանում պարբերաբար հիվանդության հարուցիչներ են հայտնաբերվում»,- հայտնել է Մելանոն:
Նրա խոսքով՝ հունվարի 12-ից փետրվարի 8-ը հարուցիչներ են հայտնաբերվել Ժլոբինսկի մսակոմբինատի սառեցված տավարի մսում և «Պոլեսյե» ձեռնարկության սառեցված մսամթերում։

«Ռոսսելխոզնադզորը» հիշեցրել է նաև Բելառուսից ներկրվող թռչամսի անվտանգության նկատմամբ դժգոհությունների առկայության մասին։

«Ռոսսելխոզնադզորը» փետրվարի 6-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Բելառուսի Մինսկի մարզի տավարի մսի ու պահածոյացված մսամթերքի մատակարարումների նկատմամբ։

Ավելի ուշ՝ փետրվարի 7-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական կողմին առաջարկել էր «հասկանալ», թե ինչ է կատարվում բելառուսական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների հետ, վերլուծել փաստերը մինչ սահմանափակումներ կիրառելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս