Նաուրուն չեղարկել է Վրաստանի օկուպացված տարածքների ճանաչումը
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է 2026 թվականի հուլիսի 21-ին Նաուրուի Հանրապետության գործադիր մարմնի՝ Նաուրուի գրասենյակի ընդունած որոշումը «Նաուրուի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության, որը հայտնի է նաև որպես Ալանիա պետություն, միջև» ու «Նաուրուի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության միջև» դիվանագիտական հարաբերությունները չեղարկելու վերաբերյալ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ այս որոշմամբ ևս մեկ անգամ հաստատվում է, որ միջազգային իրավունքի նորմերի հարգումն ու պահպանումը առողջ միջազգային հարաբերությունների հիմքն են։
«Վրաստանը պատրաստակամություն է հայտնում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Նաուրուի Հանրապետության հետ և նպաստել ընդհանուր հետաքրքրությունների հիման վրա երկկողմ համագործակցության ակտիվացմանը»,- հաղորդել են նախարարությունից։
Այս փուլում Վրաստանի օկուպացված տարածքների անկախությունը ճանաչել են Ռուսաստանը, Վենեսուելան, Սիրիան և Նիկարագուան։

