Բաժիններ՝

Ռուսական կողմը Լապշինի արտահանձնման մասին իմացել է իսրայելցի դիվանագետներից

Բելառուսում ՌԴ դեսպանությանը Բաքու ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման մասին հայտնել են իսրայելցի դիվանագետները, այսօր հայտարարել է Մինսկում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ Իգոր Կարյագինը։

«Մեզ այդ մասին տեղեկացրել է իսրայելական կողմը՝ Մինսկում Իսրայելի դեսպանատունը»,- ռուս դիվանագետի խոսքերը մեջբերել է «Sputnik Բելառուս» գործակալությունը։

Նա բացատրել է, որ տվյալ տեղեկությունը ստացվել է այն բանից հետո, երբ դա արդեն տարածվել էր ԶԼՄ-ներով։

Կարյագինի խոսքով՝ այսօր ռուսական դեսպանատան ներկայացուցիչները կհանդիպեն փաստաբանի հետ, որը ներկայացրել է դատարանում Լապշինի շահերը։

«Մենք կպարզենք՝ արդյոք միջնորդություն ներկայացվել է, որպեսզի Բելառուսի միգրացիոն ծառայությունները Լապշինին հավելյալ պաշտպանություն տրամադրեն։ Մենք դա անելու մտադրության մասին տեղեկություն ունեինք»,- ասել է Կարյագինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս