Բաժիններ՝

CENTCOM-ի ղեկավարը Թրամփին ներկայացրել է Իրանի դեմ երկշաբաթյա ավիաարշավի ծրագիր

ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Բրեդ Քուփերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացրել Իրանի դեմ 10-14 օր տևողությամբ ինտենսիվ ավիահարվածների ծրագիր, որն ուղղված է Իրանի հրթիռային ներուժի ոչնչացմանը: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։

Դրանց տվյալներով՝ Քուփերի առաջարկած գործողությունների տարբերակի հիմքում ընկած գաղափարը պատասխան ավիահարվածներից ավելի լայնածավալ գործողությունների անցնելն է. Պատասխան հարվածներն արդյունավետ չեն եղել Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումներից և տարածաշրջանում ամերիկյան ուժերին հրթիռակոծելուց Թեհրանին հետ պահելու հարցում, և, ըստ առաջարկի, անհրաժեշտ է ռազմական գործողությունների կտրուկ էսկալացում սկսել։

Քուփերն առաջարկել է ուժեղացնել օդային գրոհները՝ զգալիորեն նվազեցնելով Իրանից եկող հրթիռային սպառնալիքը՝ փորձելով դուրս գալ փակուղուց, նշում են աղբյուրները։ Նրանց խոսքով, CENTCOM-ի ղեկավարը կարծում է, որ այս «մասշտաբային» մոտեցումը կնվազեցնի ԱՄՆ-ի պահանջը հակահրթիռային պաշտպանության միջոցներ օգտագործելու հարցում, քանի որ Իրանն ավելի քիչ հնարավորություններ կունենա հրթիռային գրոհների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031