Առաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ առաջիկա 100 օրը վճռորոշ կդառնան Ուկրաինայում հակամարտության հետագա զարգացման համար՝ ընդգծելով, որ պատերազմի ելքը մնում է անորոշ, գրում է The Guardian-ը։

Լեհաստանի տարածքում հրթիռի ընկնելու միջադեպից հետո Տուսկը հայտարարել է, որ դա միայն ուժեղացրել է Ուկրաինային աջակցությունը շարունակելու իր վճռականությունը։

«Լեհաստանի անվտանգությունն ուղղակիորեն և միանշանակորեն կախված է ուկրաինական բանակի արդյունավետ գործողություններից, ներառյալ՝ օդում։ Եթե Ուկրաինան ստանար ավելին, քան այն, ինչ վաղուց խնդրում է, հնարավոր է՝ այս բալիստիկ հրթիռը արձակված չլիներ Լեհաստանի ուղղությամբ», ասել է լեհ վարչապետը։

Նա ընդգծել է, որ Վարշավան մտադիր է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան «չպարտվի այս պատերազմում»։

Տուսկը նշել է, որ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ գիշերային զրույցից հետո ինքը հանգել է այն եզրակացության, որ իրավիճակը մնում է ծայրահեղ անորոշ։

«Առաջիկա 100 օրը վճռորոշ կդառնան այս պատերազմի ելքի համար, և շանսերն այժմ 50/50 են»,- հայտարարել է Լեհաստանի վարչապետը։

Մարդկանց թվին, որոնք կարող են զգալի ազդեցություն ունենալ իրադարձությունների հետագա զարգացման վրա, Տուսկը դասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, «որոշ այլ քաղաքական գործիչների», ինչպես նաև SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031