Իրանի հարձակումների ֆոնին տարածաշրջանի երկրները դիմում են Իսրայելին․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ ցանկանում են համագործակցել Իսրայելի հետ՝ Իրանի կողմից իրականացվող հարձակումների ֆոնին։

Լրագրողի հարցին, թե արդյոք տարածաշրջանի մյուս երկրները, որոնք ենթարկվում են Իրանի հարձակումներին, դիմում են Իսրայելին՝ գործընկեր դառնալու ցանկությամբ, Նեթանյահուն պատասխանել է.

«Ավելի շատ, քան դուք կարծում եք։ Ավելի շատ, քան ես կարող եմ ասել»։

Իսրայելի վարչապետը մանրամասներ չի ներկայացրել, թե որ երկրների մասին է խոսքը և ինչ ձևաչափով կարող է իրականացվել հնարավոր համագործակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031