Դեսպան Էվանսն արդեն ԱՄՆ կառավարության անդամ չէ: Նա հասարակ քաղաքացի է: Մենք խորհուրդ ենք տալիս սովորական քաղաքացիներին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելություններից:
Արևմտյան կառավարությունները վարում են գաղտնի բանակցություններ Սիրիայի իշխանությունների հետ, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ավստրալական SBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործող նախագահը Սերգեյ Լավրովն է:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ՌԴ նախարարների կաբինետը կսկսի աստիճանաբար չեղյալ հայտարարել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո, հայտնում է Interfax-ը:
«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը արժանացել է ԱՊՀ երկրների ինստիտուտի «Գիտական հետազոտությունների և հայրենակիցներին աջակցության համար» պատվո նշանի: Պպարգևը շնորհվել է ԱՊՀ երկրների ինստիտուտի 20-ամյակի կապակցությամբ
Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Թերեզա Մեյը հայտարարել է իր թեկնածության առաջադրման մասին Պահպանողական կուսակցության առաջնորդի, հետևաբար, նաև երկրի վարչապետի պաշտոնի համար, գրում է The Times-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել վերականգնել ռուս-թուրքական հարաբերությունները, հայտնում է Vesti.ru-ն:
ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները հուլիսի 4-ին Երևանում կայանալիք նիստում հայտարարություն կընդունեն «Սիրիայի և նրա շուրջ տիրող վիճակի մասին», ասվում է կազմակերպության պաշտոնական հայտարարության մեջ:
Եվրամիության կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը բարձրացնում է համաշխարհային տնտեսության աճի մասին հարցը, ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 29-ին Ժնեւում հանդիպել է Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ֆիլիպ Դամին:
Վաղ թե ուշ նավթի գնաճ է լինելու, կարծում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է National Observer-ը:
Երեկ թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը: a
Բելգիայի իշխանությունները որոշում են ընդունել գարեջրի ազգային թանգարան բացել Բրյուսելի նախկին ֆոնդային սակարանի տեղում: Վերջին տարիներին XIX դարի վերջին կառուցված շենքը ոչ մի կերպ չէր օգտագործվում:
Ճապոնիայի Toyota Motor կոնցեռնն ամբողջ աշխարհից 1,43 միլիոն ավտոմեքենա է հետ կանչում անվտանգության բարձերի անսարքության պատճառով: Կորպորացիայի տարածած հաղորդագրության համաձայն՝ դա պայմանավորված է անվտանգության բարձերի աշխատանքում հնարավոր անսարքությունների հետ, որոնք կարող են հանգեցնել ուղեւորների եւ վարորդների վնասվածքների:
«Մեծ Բրիտանիան չի գնա ինքնամեկուսացման ճանապարհով Brexit-ից հետո»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց պ․գ․թ., Բրիտանական Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ստրատեգիական հետազոտությունների դեպարտամենտի գիտաշխատող, Վաշինգտոնյան Կովկաս-Միջին Ասիայի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Էդուարդ Աբրահամյանը՝ անդրադառնալով Brexit-ի հետևանքով ՆԱՏՕ-Բրիտանիա հարաբերություններին:
Հետաքրքիր է՝ Ռուաստանի ո՞ր գերատեսչությունում են անցկացնում Հայաստանի խորհրդարանի անդամների ընտրության մրցույթը: Երևի՝ Կրեմլի վարչություններից որևէ մեկում, գուցե ԱԳՆ-ում, հնարավոր է՝ Գյուղատնտեսության նախարարությունում՝ հաշվի առնելով այն վարունգ-պոմիդորային կարգավիճակը, որին վերջերս Վլադիմիր Պուտինը հավասարեցրեց հայ-ռուսական հարաբերությունները: Թե կոնկրետ որտե՞ղ են անցկացվում այդ մրցույթները, դժվար է ասել:
«Ղարաբաղի չլուծված հարց, Թուրքիայի միակողմանի, պրոադրբեջանական դիրքորոշում, ՌԴ-ի` բավականին բարդ քաղաքականություն Հարավային Կովկասում (Ռուսաստանը սիրաշահում է Ադրբեջանին, ուզում է, որ վերջինս դառնա ԵՏՄ անդամ, այս հարցերով գնում է կամ պատրաստ է գնալ զիջումների). այս ամենը հաշվի առնելով՝ մեզ համար լուրջ սպառնալիք է այս մերձեցումը»:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ ՖրանկՎալտեր Շտայնմայերը Բաքու կգնա ուղերձով, որ ապրիլյան իրադարձություններն այլևս չկրկնվեն:
Հայաստանը մեծապես կարևորում է հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Սույն բանաձևը շարունակությունն էր 2015թ. ապրիլի 23-ին դաշնային Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարության։
Բելգիայի ԱԳՆ-ը Ստամբուլի օդանավակայանի պայթյունից հետո իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս Թուրքիայի տարածքում զգոնություն պահպանել, քանի որ կարծում է, որ առաջիկա շաբաթներին ու ամիսներին Թուրքիայում չեն բացառվում ահաբեկչական նոր հարձակումներ:
Հուլիսի 8-9-ը Վարշավայում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն այս ժամանակաշրջանն անվանել է «շատ որոշիչ», երբ ՆԱՏՕ-ն առերեսվում է անվտանգության ոլորտի լրջագույն մարտահրավերներին։ Ենթադրվում է, որ վարշավյան գագաթաժողովը կդառնա որոշիչ՝ մի շարք փոփոխությունների տեսանկյունից։
Մադրիդի 10 բնակելի տներում կատարած կողոպուտի համար Իսպանիայում ձերբակալվել են հանցավոր խմբավորման 23 անդամներ, որոնցից 18-ը Վրաստանից սերվածներ են:
Ադրբեջանական կողմի իրարամերժ հայտարարությունները խոսում են այն մասին, որ Ադրբեջանի սպասելիքները չեն արդարացել, և եթե այդ երկիրը փորձում է փոխել ստատուս-քվոն, պետք է պատրաստ լինի եռակողմ բանակցությունների: Սակայն Ադրբեջանը այդպիսի բանակցությունների դեռևս պատրաստ չէ:
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստի վրա աշխատել են Ֆրանսիայի կառավարության և ֆրանսահայ կազմակերպությունների իրավաբանները:
«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական պահի ենք հասել»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
Նրա գնահատմամբ՝ որքան շարունակվում է այս հակամարտությունը, ռազմական գործողությունների էսկալացիայի ռիսկը մեծանում է:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեպի Հայաստան իր «ուխտագնացությանը» մոտեցավ առավելագույն ազնվությամբ և իր սրտի խոսքն ասաց Հայոց ցեղասպանության մասին՝ անտեսելով իր խորհրդականների և ճառ գրողների քաղաքական հաշվարկները: Նա նախընտրեց իրեն դրսևորել որպես Աստծո ճշմարիտ ծառա, այլ ոչ թե խորամանկ քաղաքական գործիչ…
Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստ են Թուրքիային տրամադրել Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն:
Ռուսաստանը կարող է օգնել Հայաստանին կովկասյան հովազների վերաբնակեցման կենտրոն ստեղծելու հարցում: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ բնական պաշարների և բնապահպանության նախարար Սերգեյ Դոնսկին: