Բաժիններ՝

«Բելառուսը բարեխղճորեն կատարել է իր միջազգային պարտավորությունները». ԱԳՆ-ն՝ Լապշինի արտահանձնման մասին

Բելառուսը բարեխղճորեն կատարել է միջազգային պարտավորությունները Լապշինին Ադրբեջանին արտահանձնելիս: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը, տեղեկացնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։

«Ես առաջին անգամ եմ խոսում Ալեքսանդր Լապշինի հարցի մասին, և դա բնավ պատահական չէ։ Փետրվարի 7-ին իր վիճռը կայացրել է Բելառուսի Գերագույն դատարանը։ Երեկ տվյալ թեման մեկնաբանել են գլխավոր դատախազությունն ու ներքին գործերի նախարարությունը։

Արտահանձնումը հարց է, որը գտնվում է բացառապես իրավական հարթության մեջ։
Բելառուսը բարեխղճորեն կատարել է իրավական օգնություն ցուցաբերելու միջազգային պայմանագրի միջազգային պարտավորությունները։ Պայմանագրերին պետք է հետևել»,- հայտարարել է Միրոնչիկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728