Երկաթուղին մեր սեփականությունն է, մենք վերականգնում ենք, պետք է արդարանա՞նք դրա համար․ Փաշինյան

ՀՀ կառավարությունը պատրաստ է «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված հարցերը քննարկել նաև միջազգային արբիտրաժային դատարանում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Նիկոլ Փաշինյանը։ Միևնույն ժամանակ նա հավելեց, թե ցանկանում է ՌԴ–ի հետ հարցը կարգավորել բարեկամաբար։

«Մեր դիրքորոշումը մնում է նույնը․ դա մեր սեփականությունն է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում։

Այլընտրանք չկա սրան, այս հարցը պետք է լուծվի։ Մենք ուզում ենք, որ բարեկամաբար լուծվի, սակայն դե յուրե հարց կարող է ծագել, որ եթե անհամաձայնություն լինի, դա կարող է քննարկվել արբիտրաժային դատարանում»,– ասաց Փաշինյանը։

Նա  հայտարարեց, թե իրենք շարունակելու են ռուսական կողմի հետ երկխոսությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031