Իրանը Բուլղարիային զգուշացրել է՝ Իրանի դեմ գործողությունների համար չտրամադրել «Բեզմեր» ավիաբազան

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Բուլղարիայի իր գործընկեր Վելիսլավա Պետրովա-Չամովային հայտարարել է, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռներին Իրանի դեմ գործողություններին աջակցելու նպատակով «Բեզմեր» ավիաբազան օգտագործելու թույլտվությունը հավասարազոր է ագրեսիային մասնակցելուն։ Այդ մասին նա ասել է հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է Tasnim գործակալությունը։

Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Սոֆիայի որոշումը՝ ԱՄՆ-ին հնարավորություն տալ «Բեզմեր» ավիաբազայում տեղակայել ռազմական ավիացիա՝ Իրանի դեմ գործողություններին աջակցելու համար, անընդունելի է և հակասում է երկու երկրների միջև ավանդաբար բարեկամական հարաբերություններին։ Արաղչին Բուլղարիայի իշխանություններին կոչ է արել անհապաղ վերանայել այդ որոշումը։

Նա վկայակոչել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3314 բանաձևը, որի համաձայն՝ եթե որևէ պետություն իր տարածքը տրամադրում է մեկ այլ պետության՝ երրորդ երկրի դեմ ագրեսիա իրականացնելու նպատակով, դա կարող է դիտարկվել որպես ագրեսիայի ակտ։

Արաղչին ընդգծել է, որ Իրանը չի հրաժարվի պաշտպանել իր ազգային շահերն ու անվտանգությունը՝ հավելելով, որ ցանկացած կողմ, որն այս կամ այն ձևով մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին, պատասխանատվություն կկրի դրա հետևանքների համար։

Իր հերթին Բուլղարիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Սոֆիան մտադիր չէ մասնակցել պատերազմին։ Նա հիշեցրել է Բուլղարիայի և Իրանի միջև երկարամյա բարեկամական հարաբերությունների մասին և վերահաստատել Բուլղարիայի աջակցությունը Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031