![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆրանսիայում պայթյուն է որոտացել ատոմակայանում
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/fransia.jpg)
Պայթյուն է որոտացել Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող «Ֆլամանվիլ» ատոմակայանի մեքենայական սրահում, ռադիոակտիվ նյութերի արտանետման սպառնալիք չկա: Այդ մասին հայտնել է Ouest France թերթը:
Տուժել է մի քանի մարդ, միջադեպի վայր են ժամանել հրշեջներ, փրկարարներ ու բժիշկներ:
Հրշեջները հայտնել են, որ պայթյունից հետո հրդեհ է սկսվել, որը ատոմային ռեակտորների գոտի չի հասել:
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:00-ին), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: