Բաժիններ՝

«ՌԴ-ի կողմից Բելառուսի հետ սահմանին սահմանային գոտու ներդրումը գտնվում է ԱԳՆ-ի ուշադրության ներքո». Բելառուս

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Բելառուսի հետ սահմանին սահմանային գոտի ներդնելու մասին իրավիճակը մշտապես գտնվում է Բելառուսի ԱԳՆ-ի ուշադրության գոտում։ Այս մասին հայտնում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը։

«Իրավիճակը, որը ստեղծվել է Բելառուսի պետական սահմանին հարակից սահմանային գոտում, մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»,- ասել է Միրոնչիկը։

Ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Վանյշինան հայտարարել էր, որ Ռուսաստանը որոշում է կայացրել վերականգնել սահմանային վերահսկողությունը Բելառուսի հետ ցամաքային սահմանին՝ այդ մասին նախապես չտեղեկացնելով Մինսկին։

«Ի հակառակ գոյություն ունեցող բոլոր պայմանավորվածությունների, որոնք կարգավորում են երկու երկրների պետական սահմանները և դրանք հատելու կանոնները, ռուսական կողմը որոշում է կայացրել վերականգնել Բելառուսի հետ սահմանային գոտին առանց նախնական տեղեկացման»,- ասել է նա։

Սահմանային գոտին կտեղակայվի Սմոլենսկի, Պսկովի, Բրյանսկի մարզերում՝ Բելառուսի հետ սահմանին՝ համաձայն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հրամանագրի։

Հիշեցնենք, որ Բելառուսը նախագահի հրամանով ռուս-բելառուսական սահմանին սահմանել էր սահմայաին գոտու ռեժիմ 2014թ. սեպտեմբերին, սակայն դա չէր կիրառել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս