Գերմանիայի կառավարությունը կուսումնասիրի Սիրիայում եւ Իրաքում արեւմտյան կոալիցիայի գործողությանը ՆԱՏՕ-ին պաշտոնապես ներգրավելու ԱՄՆ-ի առաջարկը:
Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին ողջունել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնի տարած հաղթանակը եւ Ֆրանսիայի ժողովրդին ու կառավարությանը շնորհավորել է այդ իրադարձության առթիվ:
Նախօրյակին հայտնի է դարձել, որ Օլանդը Մակրոնին հրավիրել է մասնակցել այդ արարողությանը:
Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նորընտիր նախագահին՝ «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին, լիազորությունների հանձնումը տեղի կունենա մայիսի 14-ին:
«Եթե ռուսական զենքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սպառազինության հավասարակշռության խախտման ռիսկի գործոն հանդիսանա, առաջին հերթին ձեռնտու չի լինի հենց Ռուսաստանին»
Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը մտադիր է խիստ մոտենալ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի հարցին:
Էմանուել Մակրոնի «Հառաջ» շարժումը կարող է ընտրողների ձայների 26 տոկոսն ստանալ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, որը տեղի կունենա հունիսի 11-ին
«Կան հստակ թեմաներ, ուղղություններ, որտեղ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարող են ի հայտ գալ համագործակցության նոր ձևաչափեր: Մասնավորապես, ես արդեն խոսել եմ հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության մասին: Կան թեմաներ, որոնք մենք պետք է միասին շատ ակտիվ քննարկենք»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
Կանադայի Քվեբեկի նահանգի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Մոնրեալում, արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել ռեկորդային հեղեղումների պատճառով:
«Ես հույս ունեմ, որ ծրագրերը կշարունակվեն: Հայաստանը ունի դրա կարիքը: Դրա կարիքը ունի նաև ԵԱՀԿ-ն: Անկեղծ ասեմ՝ երևի սա ավելի լուրջ հարված է ԵԱՀԿ-ին, քան Հայաստանին»,- նշեց Սվիտալսկին:
Երիտասարդությունը, բանվորները, գործազուրկները եւ ամենաքիչ ապահովվածները դարձել են ամենապասիվ ֆրանսիացի ընտրողները նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ինչի մասին հայտնել է France Info ռադիոկայանը։
Գերմանիան կլինի առաջին երկիրը, ուր Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը կկատարի իր առաջին քաղաքական այցը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում նրա տարած հաղթանակի առթիվ:
«Ըմբոստ Ֆրանսիա» ձախ շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը, որը չորրորդ տեղն էր զբաղեցրել նախագահական ընտրությունների առաջին փուլում, երկրորդ փուլից հետո մայիսի 7-ի երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ, որում ողջունել է Մարին լե Պենի պարտությունը՝ նշելով, որ «երկիրը համատարած մերժել է ծայրահեղ աջերին»:
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Կոնգրեսի անդամներին չչեղարկել առողջապահության ոլորտի բարեփոխումները, որոնք նա համարում է իր նախագահական երկու պաշտոնավարման ժամկետների ամենակարևոր ձեռքբերումը:
Չինաստանի ածխահանքում գազի արտանետման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 18-ի: Այս մասին հայտնում է վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աֆղանստանում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավար Աբդուլ Խասիբն ապրիլի 27-ին աֆղանական ու ամերիկյան զինված ուժերի համատեղ գործողությունների արդյունքում չեզոքացվել է:
Կորեայի Հանրապետության զինված ուժերը բերվել են ռազմական պատրաստվածության բարձրագույն մակարդակի՝ կապված մայիսի 9-ին այդ երկրում կայանալիք նախագահական ընտրությունների հետ:
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան Մարի լե Պենը, որը հետագայում հեռացվեց դրանից, հայտարարել է, որ նախագահական ընտրություններում իր դուստրը՝ Մարին լե Պենը, պարտվեց եվրոյի գոտուց եւ Եվրամիությունից դուրս գալու նրա դիրքորոշման պատճառով:
«Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը մայիսի 7-ին համոզիչ հաղթանակ է տարել Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններում:
Փարիզի ոստիկանությունը բերման է ենթարկել «հակակապիտալիստական» ցույցի 141 մասնակիցների, որը ձախ արմատականների կողմից անցկացվել է մայիսի 7-ի երեկոյան նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո:
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը բանաձեւի նախագիծ է ներկայացրել հաջակցություն Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման հուշագրի, որն ստորագրվել է մայիսի 4-ին Աստանայում կայացած միջազգային հանդիպմանը:
«Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, որը հաղթանակ է տարել Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններում, շնորհակալություն է հայտնել իրեն պաշտպանած ընտրողներին:
«Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լե Պենը հայտարարել է, որ մայիսի 7-ին զանգահարել է «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին՝ շնորհավորելու նրան նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։
Ֆրանսիայում ընտրատեղամասերի մեծ մասն արդեն փակվել է:
«Ես շատ ուրախ կլինեմ, որ ձևավորվի նմանատիպ գրասենյակ, որը թող չկոչվի՝ ԵԱՀԿ, այլ կոչվի մեկ այլ բան, բայց այդ բոլոր ծրագրերը կյանքի կոչվեն»։
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են զինծառայողների և քաղաքացիական անձանց խմբի, որոնք մեղադրվում են Հայաստանի գաղտնի ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ։
Գերմանական Der Spiegel պարբերականի տվյալներով՝ Գերմանիայից ապաստան ստանալու դիմում ներկայացրած թուրք պաշտոնյաների ու զինվորականների թիվն ավելացել է: Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային գրասենյակի տվյալներով՝ Գերմանիայից ապաստան է խնդրել շուրջ 450 թուրք դիվանագետ, սպա, դատավոր և այլ պաշտոնյա:
Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամը լինելով՝ այսօր՝ մայիսի 7-ին, երկրի քաղաքացիները պիտի նախագահական ընտրություններում ընտրություն կատարեն ոչ ավանդական կուսակցություններից:
Չնայած ԱՄՆ-ի դաշնային օրենսդրության սահմանափակումներին՝ վերջին ամիսների ընթացքում Միացյալ Նահանգներում ավելացել են IT ընկերությունների դեմ ներկայացված դատական հայցերի թիվը: