Բաժիններ՝

Կարակասում բողոքի ակցիաների ընթացքում տուժածների թիվը մեկ օրում հասել է 93-­ի

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մայիսի 10-­ին ավելի քան 90 մարդ է տուժել բողոքավորների եւ ուժայինների ընդհարումների հետեւանքով: Այս մասին հայտնել է Չակաոյի մունցիպալիտետի ղեկավար Ռամոն Մուչաչոն Twitter­-ի իր էջում:

«Ներկայում Չակաոյի հիվանդանոցում մենք օգնություն ենք ցույց տվել 93 տուժածների»,­- հայտարարել է Մուչաչոն: Նրա խոսքով՝ երկուսն ընդունվել են հրազենային վերքերով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ապրիլի սկզբից Վենեսուելայում բողոքի փողոցային ընդգրկուն ակցիաներ են տեղի ունենում գործադիր իշխանության դեմ: «Սոցիալական կոնֆլիկտայնության մոնիթորինգի կենտրոն» (OVCS) ոչ կառավարական կազմակերպությունը մինչեւ մայիսի 9-­ը հաշվել է ավելի քան 945 նման ելույթներ, որոնց ընթացքում, նրա տվյալներով՝ զոհվել է 44 մարդ, տուժածների թիվը մոտենում է հազարի, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Լուսանկարը` EPA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031