![](/banners/BeFunky-design.jpg)
ԿՀՎ-ն հատուկ կենտրոն է ստեղծել ԿԺԴՀ-ի միջուկային սպառնալիքին հակազդելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/Untitled-1-53.jpg)
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) ստեղծել է Կորեայի հետ աշխատանքի կենտրոն, որը կոչված է «օգտագործելու» գերատեսչության «բոլոր միջոցները, հնարավորությունները եւ լիազորությունները» Հյուսիսային Կորեայից բխող միջուկային եւ բալիստիկ հրթիռային սպառնալիքի խնդրի լուծման համար: Այս մասին հաղորդվում է ԿՀՎ-ի կայքում:
Նշվում է, որ նոր կենտրոնը սերտորեն կհամագործակցի հետախուզական միության եւ ամերիկյան հատուկ ծառայությունների հետ: ԿՀՎ-ի տնօրեն Մայք Պոմպեոյի խոսքով՝ կենտրոնի ստեղծումը թույլ կտա ավելի արդյունավետ հակազդել «Հյուսիսային Կորեայից Միացյալ Նահանգներին եւ նրա դաշնակիցներին սպառնացող լուրջ վտանգներին»: