Բաժիններ՝

Թրամփը Սպիտակ տանը Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Դոնբասի իրադրությունը

ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինին եւ նրա հետ քննարկել Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին Facebook­-ի իր էջում հայտնել է Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանությունը:

«ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինին, կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների հետագա աջակցությունը Ուկրաինային»,­-ասված է հաղորդագրության մեջ:

Մինչ այդ կայացել է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԱՄՆ­-ի փոխնախագահ Մայք Փենսի հետ: Ինչպես նշվում է, կողմերը հանգամանորեն քննարկել են Դոնբասի իրադրությունը: Հանդիպումներին մասնակցել է նաեւ ԱՄՆ-­ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալին, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031