Բաժիններ՝

Թաբկայի գրավումը սիրիացի ապստամբների համար նոր ուղի է բացել Ռաքայի վրա գրոհելու համար

Սիրիացի քրդերի ու արաբների միությունը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից ազատել է ռազմավարական կարեւորություն ունեցող Թաբկա քաղաքը, տեղեկացնում է BBC-­ին:

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքը հայտնել է քաղաքի եւ Ռաքայից 40 կմ արեւմուտք գտնվող ջրամբարտակի «լիակատար ազատագրման» մասին: Քաղաքի համար մարտերը շարունակվում էին մի քանի շաբաթ, ԻՊ-­ն պաշտպանվում էր մահապարտների ու դիպուկահարների օգնությամբ:

Սիրիացի ապստամբների ներկայացուցիչը հայտնել է, որ ներկայում մարտիկները ստուգում են քաղաքի շրջանները՝ համոզվելու, որ այնտեղ զինյալներ չկան: Վերջին երկու տարվա ընթացքում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» մարտիկները ԱՄՆ-­ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի աջակցությամբ ԻՊ-­ի զինյալներից մոտավորապես վեց հազար քառակուսի կիլոմետր տարածք են ազատագրեգլ Սիրիայում:

Թաբկայի գրավումը սիրիացի ապստամբների առջեւ նոր ուղի կբացի Ռաքայի վրա հարձակում ծավալելու համար, որը 2014 թվականի հունվարից գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հսկողության ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս