Բաժիններ՝

ՆԱՏՕ-­ն չի մասնակցելու Սիրիայի և Իրաքի մարտական գործողություններին. Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքը Սիրիայում եւ Իրաքում անմիջականորեն չի մասնակցելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ անցկացվող մարտական գործողություններին: Այդ մասին Բեռլինում հայտարարել է ՆԱՏՕ-­ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած բանակցությունների արդյունքները:

«Նույնիսկ կոալիցիայի մեջ մտնելու դեպքում նրա դերը չի փոխվի, դաշինքը չի մասնակցի Սիրիայի եւ Իրաքի մարտական գործողություններին»,­-ասել է նա:

Ներկայում ՆԱՏՕ-­ն հետախուզական տեղեկատվություն է տրամադրում տարածաշրջանի իրադրության վերաբերյալ եւ ուսուցանում է Իրաքի անվտանգության ուժերին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031