Բաժիններ՝

Մոգերինին հանդես է եկել ԵՄ­-ին բալկանյան երկրների անդամակցման արագացման օգտին. La Stampa

Եվրամhության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես է եկել Եվրամիության կազմ բալկանյան երկրներին՝ Սերբիային եւ Չեռնոգորիային, ինչպես նաեւ ինքնահռչակ Կոսովոյին ընդունելու գործընթացի արագացման օգտին:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարն այս մասին հայտարարել է La Stampa թերթում հրապարակված հարցազրույցում:

«Նույնիսկ ԵՄ-­ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո հանրակցությունը կշարունակի մնալ աշխարհի խոշորագույն շուկան, առաջին միջազգային դոնորը եւ առաջին առեւտրային գործընկերը մյուս մայրցամաքների մեծ թվով երկրների համար, որտեղ ԵՄ-­ն դիտվում է որպես կայունության մոդել: Ես համոզված եմ, որ ԵՄ-­ի ապագան 27 անդամ երկրները չեն, մենք կունենանք նոր անդամներ, առաջին հերթին դրանք բալկանյան երկրներն են:

Եվ ես անձամբ գերադասում եմ ոչ թե Եվրոպայի «ընդլայնում», այլ «միավորում» տերմինը,­ ասել է Մոգերինին: Ըստ որում նա նշել է, որ այդ գործընթացն արագ ու դյուրին չէ , բայց «կշարունակվի, որովհետեւ այդ երկրներից (Սերբիա, Չեռնոգորիա, Կոսովո) յուրաքանչյուրը կիսում է ԵՄ­-ի հետ ընդհանուր հեռանկարները», հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս