Լոնդոնը պատրաստ է բազմազգ ուժեր տեղակայել Ուկրաինայում. Մեծ Բրիտանիայի վարչապետ

Էնդի Բըրնհեմը հայտարարել է Ուկրաինայում բազմազգ ուժեր տեղակայելու պատրաստակամության մասին՝ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո: Այս մասին նա հայտարարել է Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Զուգահեռաբար Լոնդոնը Կիևին է փոխանցում Stone Cloak ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի արտադրության իրավունքները: Բրիտանիան արդեն մատակարարել է հազարավոր նման սարքեր, իսկ այժմ թույլ կտա Ուկրաինային դրանք թողարկել արդյունաբերական մասշտաբներով:

«Երբ հրադադարն ի վերջո ուժի մեջ մտնի, մենք պատրաստ կլինենք բազմազգ ուժեր ծավալել՝ երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի անվտանգությունն ամրապնդելու համար»,- հայտարարել է Էնդի Բըրնհեմը:

Բըրնհեմը վստահեցրել է Զելենսկուն լիակատար աջակցության մասին. «Ես անձամբ սատարում եմ Ձեզ 100 տոկոսով, պարո՛ն Նախագահ: Ես ամբողջ ծավալով կկատարեմ այն բոլոր պարտավորությունները, որոնք այս երկիրը ստանձնել է Ուկրաինայի առջև»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031