Բաժիններ՝

«Եվրամիությունը Ռուսաստանի հետ երկխոսելու կարիքն ունի». Յունկեր

Եվրամիությանը հարկավոր է բաց պահել Մոսկվայի հետ երկխոսության կապուղիները: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Handelsblatt թերթին տված հարցազրույցում:

«Այնպիսի մեծ տերությունը, որպիսին Ռուսաստանն է, չի կարել համարել պարզապես տարածաշրջանային տերություն, նույնիսկ եթե նա թուլացած է- ասել է Յունկերը:­ Մեզ Մոսկվայի հետ երկխոսելու կապուղիներ են հարկավոր»: Նա նաեւ նշել է, որ Բրյուսելում անընդունելի են համարում Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ եւ Ուկրաինայի արեւլքում տիրող ճգնաժամը:

«Մենք պարզորոշ ասում ենք այդ մասին, բայց միաժամանակ մենք հավասարը հավասարի հետ Ռուսաստանի հետ հարգալից շփման կարիքն ունենք»,­-ընդգծել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031