Նոբելյան կոմիտեն վերջնականապես հրաժարվել է ամերիկացի նշանավոր պոետ ու երաժիշտ Բոբ Դիլանի հետ հեռախոսով կապվելու փորձերից, որպեսզի նրան հայտնի գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի շնորհման մասին եւ պարզի՝ գալու է նա արդյոք դրա հանձնման արարողությանը:
«Տեսնում ենք, որ լարումը չի վերացել, բանակցային սեղանին իրերի դրությունն էլ ավելի է սրվել»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը՝ շարունակելով չբացառել, որ ղարաբաղաադրբեջանական շփման գծում կարող են նոր բռնկումներ լինել»։
ՌԴ Կրասնոյարսկի շրջանում գտնվող Վանկոր համայնքից Նոր Ուրեգոն տեղափոխվող ՄԻ-8 ուղևորատար ուղղաթիռը Յամալի շրջանում անհետացել է ռադարների տեսադաշտից:
Ռուսաստանը քննարկում է Լիբանանին մարդասիրական օգնության տրամադրումը վերսկսելու հարցը:
Ֆրանսիայի արևմտյան հատվածում գտնվող Բրեստ քաղաքի լքված տներից հոկտեմբերի 21-ին տարհանվել է 40 միգրանտ, որից 15-ը` երեխա:
Օբաման, որ այդքան բարյացակամ էր և այդքան մոտ էր այդ բառն արտասանելուն, և գործնականորեն էլ ապացուցեց, որ հավատում է (Թուրքիա գնալով և խորհրդարանից հայտարարելով, որ դուք ձեր պատմության հետ հաշվի պիտի նստեք, ինչն աննախադեպ էր քանի որ ոչ մի նախագահ դա չի արել), չարտասանեց:
«Պոբեդան» կարող է շաբաթական 7 անգամ չվերթներ իրականացնել:
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն անսպասելիորեն ընդհատել է հարցազրույցը NBC-ի հեռուստաընկերության մասնաճյուղերից մեկի հետ, երբ լրագրողուհին խնդրել է նրան մեկնաբանել ռասիզմի վերաբերյալ նրա հասցեին հնչող մեղադրանքները:
Մայքլ Հեսսեմանը նշեց, որ դրանք հիմնականում Հռոմի պապերի վարած գրագրություններ են առավելապես Արևելքում իրենց ներկայացուցիչների, ինչպես նաև կապուցինյան և ֆրանցիսկյան օրդենների ներկայացուցիչների հետ: Ըստ գիտնականի` այս փաստը ցույց է տալիս, որ Պապը շատ ավելի լայն տեղեկատվության շրջանակ ուներ, քան զուտ կաթոլիկ միսիոներներն էին: Փաստաթղթերը հիմնականում իտալերեն և ֆրանսերեն լեզուներով:
ԱՄՆ դիրքորոշումը, կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, անփոփոխ է։ Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան։
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը խոստացել է Թուրքիա այցի ընթացքում համոզել Անկարային Իրաքի ինքնիշխանության հարգման անհրաժեշտության մեջ, որը մտադիր է մասնակցել ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրմանը՝ ի հեճուկ Բաղդադի բողոքների։
ԱՄՆ հետախուզական մարմինների, իրավապահ համակարգի ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ ռուս ցանցահենները, որոնք կապեր ունեն «հատուկ ծառայությունների հետ», կարող են փորձել խափանել ԱՄՆ նախագահական ընտրությունները՝ փաստաթղթերի տեղակայմամբ, որոնք վկայում են ընտրություններում առկա կեղծիքների մասին, գրում է Reuters-ը։
Ուկրաինայի խորհրդարանը հոկտեմբերի 20-ին վճռել է 2016թ. հոկտեմբերի 25-ը սահմանել Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու ոչնչացման օր, հայտնում է Analitikaua-ն։ Ուկրաինայի Գերագույն ռադայի տվյալ որոշմանը կողմ է քվեարկել 240 խորհրդարանական։ Հաղորդվում է, որ նախագծի հեղինակն է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին։
Armenia ավիաընկերությունը մտադիր է դեկտեմբերի 16-ից Վորոնեժից Երևան չվերթներ իրականացնել: Այդ մասին հայտնում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով Վորոնեժի օդանավակայանի հաղորդագրությանը։
«Եվրամիությունը շնորհավորում է Ադրբեջանին և նրա ժողովրդին անկախության վերականգնման 25-ամյակի առիթով։
ԱՄՆ նախագահի հանրապետական և դեմոկրատ թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը միմյանց հասցեին կատակներ են հնչեցրել բարեգործական երեկույթի ժամանակ, որը կազմակերպել էր Ալֆրեդ Սմիթի հիմնադրամը։
Անհայտ անձինք Ղրիմի Սուդակ քաղաքի այգում ավերել են Լենինի հուշարձակը, հայտում է krym.aif.ru-ն։
Հայազգի երգչուհի Շերը AP-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն իրեն հունից հանում է ու նշում, որ Թրամփն արժանի չէ հարգանքի, հայտնում է Тhe Telegraph-ը։
Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության ժամանակ ԴԱԻՇ-ի զինյալների կողմից սպանվել է առաջին ամերիկացի զինծառայողը, հայտնում է ABC News-ը։
Միացյալ Թագավորությունը հաշվարկում է մասնակցություն ունենալ Եվրամիության կողմից ընդունվող որոշումների ընդունմանը մինչև Եվրամիության կազմից դուրս գալը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի ժամանակ, հայտնում է BBC-ն։
ԱՄՆ նախագահի հանրապետական և դեմոկրատ թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի նախընտրական վերջին հեռուստաբանավեճը հավաքել է հեռուստադիտողների թվով երրորդ լսարանը վերջին 40 տարում։ Այս մասին են վկայում Nielsen ընկերության տվյալները։
Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն շվեյցարական Tages Anzeiger թերթին տված հարցազրույցում խոսել է Ղրիմի «միավորման» պատճառների մասին։
Համացանցային որոնողական ամենահայտնի համակարգը` Google-ը, հրապարակել է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մահանալու տարեթիվը: Google-ում Գյուլենի անունը փնտրելիս էջի աջ կողմում հայտնվող տվյալների մեջ կա նաև նրա մահվան տարեթիվը` 2017 թվականի ապրիլի 13:
Արտաքին քաղաքականությունը, որը վարել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հանգեցրել են ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջացմանը։
ԵՄ երկրների առաջնորդները պայմանավորվել են դիտարկել սիրիական իշխանությունների և նրանց դաշնակիցների դեմ միջոցառումների «բոլոր հնարավոր տարբերակները», եթե Հալեպում արյունաահեղությունը շարունակվի, Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի արդյունքներով հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
ԱՄՆ-ի կողմից անցկացված Սահմանագծային անվտանգության և կանխարգելման դասընթացի շնորհիվ Հայաստանի սահմանապահ զորքերն ավելի լավ են վերապատրաստված՝ զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) ապօրինի տեղափոխմանն ու տարածմանը հակազդելու համար: Տասնօրյա դասընթացի ծրագիրը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև իրականացվող նախագծի ամենավերջին մասն է, որն ուղղված է մաքսանենգության դեմ Հայաստանի կարողությունների բարելավմանը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 20-ին ստորագրել է հրամանագիր ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ: Այս տեղեկությունը տեղադրված է Ֆրանսիայի կառավարության կայքում:
WikiLeaks-ն առաջին անգամ համացանցում ազատ մատչումով տեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղարկած և ստացած էլեկտրոնային հաղորդագրությունները, հաղորդում է The Hill-ը:
«Նրանք սիրում են իրենց ընտանիքներին Արեւմուտք ուղարկել, նրանք սիրում են իրենց փողերն արեւմուտք ուղարկել, քանի որ նրանք մեզ ավելի են վստահում իրենց հարազատ մարդկանց եւ միջոցների պաշտպանության հարցում, եւ եթե մենք սկսենք արգելքներ դնել նրանց առջեւ այս ուղղությամբ, կարծում եմ, մենք լուրջ արդյունքների կհասնենք»:
Արևմտյան երկրների առջև ծառացած խնդիրները, ինչպիսիք են Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը, բազմաթիվ գաղթականների ներհոսքն ու ծայրահեղականության աճը, շարունակում են լարվածության մեջ պահել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏO): Ի հավելում դրան, վերջին շրջանում Ռուսաստանի որդեգրած նոր ագրեսիվ քաղաքականությունը մեկ այլ փորձություն է դաշինքի համար: