Ջեյմս Քոմին Թրամփին վաղուց էր կասկածում
Հետաքննությունների համապետական բյուրոյի (ՀՀԲ) նախկին տնօրեն Ջեյմս Քոմին ստորադրյալներին հղած հրաժեշտի նամակում հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին վաղուց էր կասկածում առանց որեւէ պատճառի իրեն պաշտոնանկ անելու ունակության մեջ: Այս մասին, ինչպես հայտնել է CNN հեռուստաընկերությունը, ասված է ուղերձում:
«Ես երկար ժամանակ կարծում էի, որ նախագահը կարող է ՀՀԲ-ի տնօրենին հեռացնել ցանկացած պատճառով կամ առանց որեւէ պատճառի: Ես իմ ժամանակը զուր չեմ ծախսի այդ որոշման եւ այն բանի շուրջ խորհրդածելու վրա, թե ինչ կերպ է այն ընդունվել»,- ասված է նամակում:
Քոմիին հեռացնելու համար պաշտոնական պատճառ են դարձել նրա նկատմամբ պետության ղեկավարի վստահության կորուստը եւ պրոֆեսիոնալ սխալները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: