![](/banners/BeFunky-design.jpg)
Հնդկաստանում առնվազն 26 մարդ է զոհվել հարսանիքի ժամանակ պատի քանդվելու հետևանքով
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/Untitled-1-52.jpg)
Հնդկաստանի Ռաջասթանի նահանգում առնվազն 26 մարդ է զոհվել հարսանիքի ժամանակ պատի քանդվելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է PTI գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 23 զոհվածների եւ 28 տուժածների մասին:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 10-ի երեկոյան Բհարաթփուրի շրջանում: Հարսանիքի հյուրերը փորձել են ավազամրրիկից պատսպարվել ծածկի տակ, երբ նրանց վրա է փլվել չորսմետրանոց պատը, որին կից կառուցվել էր ծածկը: Զոհվածների թվում կան առնվազն ութ կին եւ չորս երեխա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: