Բաժիններ՝

Կոլումբիայի Կոնգրեսը վավերացրեց ապստամբների հետ կնքված հաշտության պայմանագիրը

Կոլումբիայի Կոնգրեսի պատգամավորները վավերացրել են երկրի կառավարության եւ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր (ԿՀԶՈՒ) ապստամբական խմբավորման միջեւ կնքված հաշտության պայմանագրի դրույթները: Այդ մասին հայտնել են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները: «Կողմ» է քվեարկել 52 պատգամավոր, «դեմ»՝ 52-­ը:

Օրենքը նախատեսում է ԿՀԶՈՒ-­ի «քաղաքական վերաինտեգրումը» եւ նրան Սենատում ու Ներկայացուցիչների պալատում առնվազն հնգական տեղերի տրամադրումը: Կոլումբիայի կառավարության եւ ապստամբների միջեւ հակամարտությունն ամենատեւականն է դարձել Արեւմտյան կիսագնդի պատմության մեջ. դիմակայությունը տեւել է ավելի քան 52 տարի: Անցյալ տարվա նոյեմբերին կողմերը խաղաղության պայմանագիր էին կնքել, հաղորդել է «Ինտերֆաքս»­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031