Մահապատժից հրաժարված երկրների թիվը հասել է 170-ի, եւ պատժի առավելագույն չափի կիրառման հաստատված դեպքերի 87 տոկոսը բաժին է ընկնում չորս երկրների՝ Իրաքին, Իրանին, Պակիստանին եւ Սաուդյան Արաբիային:
Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին հայտարարեց ԵՄ աջակցությամբ իրականացվող «Ավելի լավ որակավորումներ ավելի լավ աշխատանքի համար» ծրագրի մասին. 15.2 մլն եվրո արժողությամբ այս ծրագիրն իրականացվելու է 2017-2019 թթ-ին:
ԱՊՀ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2018 թվականի սեպտեմբերի վերջին Տաջիկստանում:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը եւ ընդդիմադիր Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսը համաձայնության են եկել երկրի Սահմանադրության փոփոխման հարցը քննարկելու անհրաժեշտության շուրջ՝ Կատալոնիայի ճգնաժամը հաղթահարելու համար:
Իրաքի դատարանը հոկտեմբերի 11-ին որոշում է կայացրել Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացման բարձրագույն անկախ հանձնաժողովի ղեկավարին ու անդամներին ձերբակալելու վերաբերյալ:
Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի իշխանություններից պահանջել է պարզաբանել՝ հռչակել են նրանք արդյոք ինքնավարության անկախությունը:
Նախատեսվում է, որ նիստում կքննարկվեն քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում և ԱՊՀ գործունեության այլ առանցքային ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը Սոչիում Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինին շնորհավորել է անցած ծննդյան օրվա առթիվ եւ նրան նվիրել է ալաբայի ձագ՝ Հավատարիմ անունով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Մի խումբ անարխիստներ, որոնք հանդես են գալիս հաջակցություն Կատալոնիայի անկախության, ներխուժել են Աթենքում Իսպանիայի դեսպանատուն:
ԱՄՆ կառավարության երկարաժամկետ նպատակն է Հայաստանի հետ իր հարաբերությունները օժանդակությունից փոխակերպել առևտրայինի:
«Մեզ համար Արցախի Հանրապետության անկախությունն այլընտրանք չունի։ Թե Ադրբեջանի նախագահի խելքին ինչ կփչի, և ինչ հայտարարություններ կանի, դա նրա մտավոր, հոգեկան և այլ վիճակի ապացույցը կարող է լինել»։
Հարավային Կորեա է ժամանել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Թուսոն» բազմանպատակային ատոմային սուզանավը:
«Հակառակ ռուսական ԶԼՄ-ների մի քանի սխալ հաղորդագրությունների, Դմիտրին ողջ է եւ գտնվում է տանը: Նա սպասում է ծնողների ժամանմանը Լոնդոն եւ նրանց հետ իր ծննդյան օրվա տոնակատարությանը»։
«Որեւէ փաստարկ չունենք այն մասին, որ հարձակմանը մասնակցել է նաեւ մեկ ուրիշը։ Ունենք ավելի քան 200 փաստ, որ նա անցնում է Լաս Վեգասով, սակայն նրան այդ ընթացքում չենք տեսել որեւէ մեկի հետ։ Չունենք որեւէ փաստարկ ահաբեկչական որեւէ խմբավորման հետ կապեր ունենալու մասին։ Չկա մտավոր խնդիր ունենալու մասին որեւէ փաստարկ։ Կարծում ենք, որ նա պարզապես ունեցել է դա իրականացնելու ծրագիր»։
Սերբիայի առաջին փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հանդիսավոր ընթրիքի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար թուրքական երգ է կատարել։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ փորձելով համոզել նրան՝ դուրս չգալ Իրանի հետ կնքված միջուկային գործարքից։
Միացյալ Նահանգները կցանկանար Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները այցագրային վեճի ֆոնին, սակայն այժմ որոշակի հարցեր են ծագում Անկարայի գործողությունների պատճառով:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 17-ի:
ԱՄՆ-ի երկու B-1B ռազմավարական ռմբակոծիչներ Ճապոնական ծովի վրա համատեղ վարժանքներ են անցկացրել Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի F-15K կործանիչների հետ:
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ ինքնավարության մյուս ղեկավարները հոկտեմբերի 10-ի երեկոյան ստորագրել են Իսպանիայից տարածաշրջանի անկախության հռչակման փաստաթուղթը, սակայն այն դեռեւս ուժի մեջ չի մտնում: Ստորագրման արարողությունից արված լուսանկարը զետեղված է Twitter-ում կատալոնական կառավարության պաշտոնական էջում:
«Տեսեք, թե ինչ իրավիճակ է ստեղծվում: Օտար ափերում ապրող հայ երեխան տեսնում է, որ իր օտարազգի ընկերը շաբաթ և կիրակի օրերին գնում է հանգստանալու, ման գալու, իսկ իրենց ծնողը ձեռքից բռնած տանում է հայկական դպրոց, ինչն իրեն այդքան էլ հաճելի չէ: Մենք պետք է փոխենք մոտեցումը: Մենք պետք է կարողանանք 5 օրվա ընթացքում այն դպրոցներում, որտեղ շատ հայ երեխաներ են սովորում, անցկացնել հայոց լեզվի ֆակուլտատիվ կամ պարտադիր դասավանդում»:
Թաիլանդի 20 առավել մեծ ժողովրդականություն վայելող լողափերում ծխելու արգելք է սահմանվում:
Միացյալ Նահանգների Էսթես-Փարք (Կոլորադոյի նահանգ) քաղաքում մայր արջն իր երկու ձագերի հետ մտել են պիցերիա:
«Նախապայմաններ ասելով՝ Ադրբեջանի նախագահն ամենայն հավանականությամբ նկատի ունի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները, որոնց կողմ էր Երևանը և միջազգային հանրությունը: Շանտաժի միջոցով Ադրբեջանի նախագահը փորձում է հրաժարվել դրանցից»:
«Ռուսաստանին պատերազմը շահավետ չէ, ուստի Ռուսաստանը շարունակելու է իր վերահսկման, հավասարակշռման քաղաքականությունը: Եթե հայկական կողմը ռազմական միջամտություն է ակնկալում, այդպիսին չի լինելու:
Կատալոնիայի գլխավոր խորհրդի նախագահ Կարլես Պուչդեմոնը նահանգի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց, որ Կատալոնիան շարունակելու է շարժվել անկախության հռչակման ուղով:
ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունների երկրորդ փուլում Ադրբեջանի թեկնածու, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն դադարեցրել է պայքարն այդ պաշտոնի համար՝ հետ կանչելով իր թեկնածությունը:
ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՓԳԳԿՎ) Մյանմայից Բանգլադեշ ռոհինջա փախստականների հոսքի կտրուկ աճ է նշում:
Աշխարհում գործազուրկների թիվը 2017 թվականի դրությամբ կազմել է 201 մլն՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 3,4 միլիոնով:
«Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը, ինչպես միշտ, ընտրեց ստորագույն ճանապարհը՝ ԵԽ ԽՎ-ին մեղադրեց իսլամաֆոբիայի մեջ՝ ասելով, որ Ադրբեջանի հանդեպ այս ճնշումը ոչ այլ ինչ է, քան իսլամաֆոբիա»։