«Կրակովում համաձայնություն է ձեռք բերվել՝ 7 հոգով ավելացնել Կասպրչիկի առաքելությունը». Նալբանդյան

«Կրակովում մեկ քայլ առաջ է գրանցվել»,- քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հանդես գալով 2017թ. դիվանագիտական տարվա ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսով:

Անդրադառնալով Կրակովում կայացած նախարարական հանդիպման ընթացքում ձեռք բերված սկզբունքային համաձայնությանը, որը վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի դիտորդական առաքելության թիմի ընդլայնմանը՝ Նալբանդյանն ասաց, որ հայկական կողմը մշտապես կողմ է եղել այս առաքելության կարողությունների ընդլայնմանը, քանի որ դա ներկայումս հակամարտության գոտում դիտորդական առաքելություն իրականացնող միակ միջազգային կառույցն է, ուստի, եթե ավելացվի այդ դիտորդական առաքելության քանակը և արդյունավետությունը, ավելի ինտենսիվ դարձվի այս մոնիտորինգային առաքելությունը, նպաստավոր իրավիճակ կստեղծվի շփման գծում լարվածությունը նվազեցնելու և 1994-95 թթ. զինադադարի համաձայնագրերի կատարման համար, այդ համաձայնւթյունը ձեռք է բերվել նաև Վիեննայում, դրանից հետո մի քանի առաջարկներ էին արվել ԵՀԱԿ գործող նախագահության կողմից, հայկական կողմերը տվել էին համաձայնություն, սակայն Ադրբեջանը խոչընդոտներ առաջ բերեց, և հնարավոր չեղավ թիմի հնարավորությունն ընդլայնել:

Ըստ նախարար Նալբանդյանի՝ Կրակովում նախարարների մակարդակով սկզբունքային համաձայնություն ձեռք բերվեց, մեկ քայլ առաջ՝ Կասպրչիկի թիմն ընդլայնելով յոթ հոգով, ինչը թե՛ եռանախագահող երկրները հանդիպումից հետո նշեցին, թե՛ Հայաստանը: Սակայն, նրա խոսքով, ի տարբերություն Ադրբեջանի, որն իր յուրահատուկ ստեղծագործ մոտեցումն է ցույց տալիս հանդիպումներից հետո, իր յուրահատուկ կարծիքն է հայտնում, որն ամբողջովին տարբերվում է Հայաստանի և եռանախագահների անդրադարձերից, նույնը պատահեց Կրակովից հետո, Ադրբեջանը դեռ լռում է, որևէ բան չի ասվել, որ նման համաձայնություն է ձեռք բերվել: Բանախոսը տեղեկացրեց, որ մոտակա օրերս եռանախագահներն այցելելու են տարածաշրջան, լինելու են Հայաստանում, Ղարաբաղում և Ադրբեջանում, ուստի կտեսնենք՝ ինչ զարգացումներ կլինեն:

«Հույս ունենանք, որ այս համաձայնությունը կիրագործվի, և ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ հետքայլ չի անի»,- ասաց Նալբանդյանը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է շփման գծում հետաքննության մեխանիզմի ստեղծմանը և Վիեննայի գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պպյմանավովածություններին, ապա, նախարարի խոսքով, այս մասին խոսք է գնում ութ-ինը տարի, բայց նորից Ադրբեջանն է, որ հետ է կանգնել, եռանախագահ երկրներն առնվազն երկու անգամ ասել են, որ ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը:

Նալբանդյանը հույս հայտնեց, որ ապագայում հնարավոր կլինի ստեղծել մեխանիզմ, ոըը կարող է կարևոր գործիք հանդիսանալ լարվածությունը նվազեցնելու և կանխարգելելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս