Պետությունը քանդվում է, իրավունքը՝ ոչնչացվում, այս իշխանությանը պետք է ասել՝ բավակա՛ն է․ Տարոն Սիմոնյան

Քաղաքական դաշտում առկա խնդիրները մենք ավելի շատ ենք նկատում, քանի որ դրանք մեր մաշկի վրա զգում ենք, բայց խնդրի արմատները խորքում են, եթե, իհարկե, ուզում ենք, որ մարդկային հարաբերությունների կարգավորման հիմքում ոչ թե քաղաքական նպատակահարմարությունը դրվի, այլ իրավունքը։ Մեր հասարակությունը դեռևս չի հասել գիտակցման այն մակարդակի, որ սեփական վարքագծի կարգավորման հիմքում դնի իրավունքը, և դրա համար նա փորձում է այդ բացը լրացնել իր ականջին հաճելի խոսքեր ասող մարդու կամքն իրացնելու միջոցով։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Եթե այսօր հասարակության մի մասի համար պահանջված է ագրեսիա սփռող մարդու խոսքը, նա աչք է փակելու իրավական նորմերի՝ այս կամ այն կերպ կիրառման վրա։ Նրա համար առաջնային է դառնում այն, որ տարիների ընթացքում իր մեջ կուտակված վրեժի բերումով՝ սեփական կյանքի չկարգավորվածության պատճառները վերագրում է այս կամ այն մարդուն։ Այս ամենը գալիս-հանգում է նրան, որ իր համար իրավունքով, արդարադատության միջոցով ճշմարտության բացահայտումը պակաս կարևոր է, քան միանգամից արդարության հասնելը՝ արյան, սեփականազրկման կամ բոլշևիզմի այլ հնարավոր եղանակներով»,- ասաց հանրային գործիչը։

«Համառ և քաջասիրտ քաղաքացիներն են իրենց պետության տերը, և եթե նրանք տեսնում են, որ պետությունը քանդվում է, Սահմանադրությունը ոտնատակ է տրվում, իրավունքը ոչնչացվում է, պետք է կարողանան նաև քաղաքացիական պատասխանատվություն ստանձնել և այդ նույն կառավարության ներկայացուցիչներին ասել՝ բավակա՛ն է, դուք ընտրվել եք ոչ թե սեփական երազանքները կամ պատանեկության ձախողված ձեռքբերումներն իրացնելու, այլ Սահմանադրությունը և օրենքը պաշտպանելու նպատակով։ Ոչ մի պարագայում, ոչ մի ծայրահեղ իրավիճակում չի կարելի ոտնատակ տալ արժեքները և մասնագիտական բարոյականությունը»,- նշեց Տարոն Սիմոնյանը։

Կարդացեք նաև

Իրավաբանի պնդմամբ՝ հնարավոր բոլոր անձինք, եթե իրենց թիկունքում չեն զգում սահմանադրական այնպիսի մեխանիզմներ, որոնք կզսպեն նրանց հակաիրավական վարքագիծ դրսևորելու հարցում, շարունակելու են նույն վարքագիծը․ «Այսօրվա գործադիր իշխանության ղեկավարին ոչ թե առանձին դատավոր կամ դատախազ, այլ սովորական քննիչը կարող է որոշում կայացնել և ձերբակալել։ Մեր Սահմանադրությունում, մեր օրենսդրական համակարգում նման հնարավորություն տրված է։ Քննիչը նման իշխանություն ունի, բայց իրեն դիտարկում է որպես ենթակա մարմին»:

«Ցանկացած քաղաքական գործիչ ուզում է տոտալ վերահսկողություն ունենալ իշխանության բոլոր թևերի նկատմամբ։ Մենք իրավունքն անտեսում ենք, որովհետև դրանից ավելի բարձր գնահատում ենք մեր ցասումը, ատելությունը, թաքնված դժգոհությունը։ Մենք քայլեցինք մեր արժանապատվության ու բարոյականության վրայով։ Երբ մենք այն ողնաշարը, առանցքը, արժանապատվությունը, որը յուրաքանչյուր հայ տղամարդ և կնոջ մեջ կա, ոչնչացնում ենք, նա դառնում է ձուլվող, ճկվող երևույթ, հետևաբար՝ ադապտացվելու է ցանկացած համակարգի, որը նրան հաճույք է պատճառում»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031