ԱՄՆ-ում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ավտոմայրուղում
Beechcraft G33 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Լոս-Անջելես քաղաքից ոչ հեռու ձգվող ավտոմայրուղում, տուժածներ չկան: Այդ մասին հայտնել է NBC Los Angeles հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 28-ին տեղական ժամանակով երեկոյան (Երեւանի ժամանակով՝ հունվարի 29-ի առավոտյան) Կոստա-Մեսա քաղաքի շրջանում: Ինչպես հայտնել են ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունում (FAA), ինքնաթիռը շարժվում էր դեպի տեղի John Wayne օդանավակայան, երբ օդաչուն հայտնել է շարժիչի հետ կապված խնդիրների մասին:
Քաղաքի հրշեջ վարչության տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող մարդիկ դուրս են եկել այնտեղից, միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: