Բաժիններ՝

Փարիզը չի մասնակցելու Սոչիում Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին

Ֆրանսիան ՄԱԿ-ի մեխանիզմները եւ Ժնեւի գործընթացը համարում է Սիրիայում խաղաղ կարգավորման միակ օրինական մեխանիզմը եւ մտադիր չէ որեւէ մասնակցություն ունենալ Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի աշխատանքին, որն այս օրերին անցկացվում է Սոչիում:

Այդ մասին Փարիզում կայացած բրիֆինգում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ալեքսանդր Ժիորժինին:
«ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունները միակ օրինական շրջանակներն են սիրիական ճգնաժամի կարգավորման համար՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւին եւ Ժնեւյան կոմյունիկեին համապատասխան:

Մնացած բոլոր նախաձեռնությունները, ներառյալ Ռուսաստանի կողմից Սոչիում կազմակերպված հանդիպումը, պետք է ուղղված լինեն ՄԱԿ-ի գործընթացի աջակցմանը եւ տեղավորվեն այդ շրջանակներում»,-ասել է դիվանագետը:

Ինչպես ընդգծել է Ժիորժինին, Փարիզի կարծիքով, «ՄԱԿ-ի հովանու ներքո երկու կողմերի՝ ռեժիմի եւ ընդդիմության միջեւ բանակցություններում համաձայնեցված քաղաքական որոշումն այլընտրանք չունի»: «Այդ կապակցությամբ մենք նշում ենք Սոչի չուղեւորվելու սիրիական ընդդիմության որոշումը: Ֆրանսիան չի մասնակցի այնտեղ անցկացվելիք աշխատանքին»,-նշել է երկրի ԱԳ նախարարության ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս