Բաժիններ՝

Թրամփը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերն ու ազդեցությունն աշխարհում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեծ հարգանք է վայելում աշխարհում: Այդ մասին, հայտարարելէ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 29-ին համաշխարհային կազմակերպության ԱԽ-ի անդամների հետ կայացած աշխատանքային ճաշկերույթի ժամանակ:

«Իմ վարչակազմը հպարտանում է, որ աշխատաում է ձեզ հետ,- ասել է նա Սպիտակ տանը հավաքված դիվանագետներին:- Մենք արդեն հսկայական թվով կոալիցիաներ ենք ստեղծել, ՄԱԿ-ի ԱԽ-ն, մասնավորապես, շատ կարեւոր է մեզ համար»:

Իր խոսքում Թրամփը նշել է, որ «ՄԱԿ-ի հաջողությունը կախված է այն բանից, թե որքան է ուժեղ կազմակերպության անդամների անկախությունը»: Ճաշկերույթին ներկա դիվանագետների երկրները Սպիտակ տան տերը անվանել է «ուժեղ երկրներ»: Հանդիպմանը ժամանել էին 15 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

Թրամփի հետ նրանց զրույցի գլխավոր թեմաները եղել են համագործակցությունն անվտանգության ոլորտում, ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը, Իրանի գործողությունները Մերձավոր Արեւելքում, սիրիական հակամարտության դադարեցումը, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս