ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հրապարակված «2016. կրոնական ազատություններ» միջազգային զեկույցում, որը արդեն 19 տարի է հրապարակվում է, անդրադարձ է կատարվել նաև Պոլսո Հայոց պատրիարքի սպասվելիք ընտրություններին: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
«Երբ այդ պատժամիջոցներն օգտագործվում են, որպեսզի իրենց օգտին շուռ տան այս կամ այն հիմնախնդրի ստուգված հավասարակշռությունը, հենց նման հավասարակշռություն ձեռք բերվեց իրանական միջուկային ծրագրի շուրջը, ապա դրանք, ես կարծում եմ, անպատասխանատու գործողություններ են, որոնք կարող են խաթարել այդ հավասարակշռությունը»:
Շենքերի վրա թանձր սեւ ծուխ է բարձրանում, միջադեպի վայրում աշխատում են հրշեջները: Նշվում է, որ հրդեհ է բռնկել ինքնաթիռների անգարներից մեկում: Կրակի դեմ պայքարում են յոթ հրշեջ հաշվարկներ:
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել: Ինչպես հաղորդում է mk.ru-ն, 57-ամյա տղամարդը Երեւան էր թռչում դստեր հետ, սակայն գիշերը ժամը 02.45-ին նրա ինքնազգացողությունը վատացել է։ Տղամարդուն տեղափոխել են օդանավակայանի բուժկետ, բայց փրկել չի հաջողվել՝ նա մահացել է սրտային սուր անբավարարվածությունից։
Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 16-ին շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ԿԺԴՀ-ի վրա տնտեսական ճնշման հնարավորությունները գործնականում սպառված են, Մոսկվան չի պաշտպանում ԿԺԴՀ-ի տնտեսապես խեղդելու գործընկերների գաղափարները:
Շուրջ 28,1 միլիոն հավկիթ, որոնք ենթադրաբար պարունակում են ինսեկտիցիդ ֆիպրոնիլ, հայտնվել են Գերմանիայի Ներքին Սաքսոնիայի տարածքում: Aյս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Neue Osnabrücker Zeitung թերթին:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Հարավային Կորեայում ԱՄՆ-ի հակաօդային զորքերի 35-րդ բրիգադը զինծառայողներին նրա օգտագործումը սովորեցնելու համար նոր «Patriot» հակահրթիռային համակարգ է ստացել:
ԱՄՆ-ն այս տարի վերջին ութ տարվա ընթացքում Եգիպտոսի հետ համատեղ «Պայծառ աստղ» (Bright Star) զորավարժություններ կանցկացնի: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով CNN հեռուստաընկերությանը:
Հարավային Կորեայի վարչապետ Լի Նակ Յոնը հանդես էեկել իր երկրում միջուկային զենքի տեղակայման դեմ, զգուշանալով, որ դա կվնասի այն փորձերին, որոնք նպատակամղված են միջուկային ծրագրից ԿԺԴՀ-ի հրաժարվելուն:
Պորտուգալիայի Մադեյրա կղզու Ֆունշալ քաղաքում անցկացված կրոնական փառատոնին 200 տարեկան ծառի տապալման հետևանքով մահացել են 13 և վնասվածքներ ստացել՝ 49 մարդ:
Գործարար Արամ Պետրոսյանը, որն անցյալ տարվա ամռանը պատանդներ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկի մասնաճյուղում, օգոստոսի 16-ին հայտարարել է, որ մասամբ իրեն մեղավոր է համարում:
Հոգլանդը նշել է, որ դիվանագիտական գործունեության ակտիվացումից հետո առաջիկա շաբաթներին և ամիսներին համանախագահները մի շարք հայտարարություններ կանեն բարձր մակարդակով բանակցությունների ապահովման համար:
Հյուսիսային Կորեան պետք է ցուցադրի միջուկազերծման հարցում մտադրությունների լրջությունը Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսելու համար: Այդ մասին բրիֆինգում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ի պատասխան միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալու հնարավորության մասին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի արած հայտարարության, ասել է, որ Թեհրանին թույլ չեն տա միջուկային զենք ունենալ:
Պայթյուն է տեղի ունեցել Կարակասի մետրոյի «Վենեսուելայի հրապարակ» կայարանում: Այդ մասին հայտնել է El Nacional-ը՝ հղում անելով ականատեսների: Մետրոպոլիտենի ներկայացուցիչները հայտնել են, որ միջադեպը՝ մի շարք ոչ մեծ պայթյուններ, ընդհատումներ է առաջացրել մետրոյի աշխատանքում:
Չինաստանում էլեկտրամոբիլների եւ հիբրիդային ավտոմոբիլների քանակը գերազանցել է մեկ միլիոնը: Այս մասին իր կայքում հայտնել է ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարությունը:
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, որն աշխարհի ամանհարուստ մարդն է, կատարել է 2000 թվականից ի վեր բարեգործական նպատակներով իր ամենախոշոր նվիրատվությունը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Եղիսաբեթի աշտարակի ժամացույցը, աշտարակ, որը հայտնի է որպես Բիգ Բեն, առաջիկա չորս տարում չի ղողանջի վերականգնողական աշխատանքների կատարման պատճառով:
Շվեդիայում հազվագյուտ սպիտակ որմզդեղն են տեսագրել:
Բրիտանացիների մեծամասնությունը հավանություն չի տալիս Թերեզա Մեյի գործունեությանը Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում:
«Ադրբեջանը գիտակցում է Արեւմուտքի հետ հարաբերությունների կարեւորությունը անվտանգության եւ տնտեսական բարգավաճման համար, սակայն այն ունի խնդիրներ, որովհետեւ չի հավատում ժողովրդավարությանը եւ չի կիրառում ժողովրդավարություն»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը նոր ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել. պետության ղեկավարի գործունեությանը հավանություն է տալսի ամերիկացիների միայն 34 տոկոսը:
Չինաստանի Անհոյի նահանգի Խուայնան քաղաքի շրջանում շահագործման է հանձնվել աշխարհում խոշորագույն լողացող արեւային էլեկտրակայանը. այն գտնվում է ջրավազանում, որը գոյացել Է նախկին ածխահանքում:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է կրում եզդիների, քրիստոնյաների և մահմեդական-շիիթների ցեղասպանության համար:
ՄԱԿ-ը 5,9 միլիոն դոլար կհատկացնի ԿԺԴՀ-ում սաստիկ երաշտից տուժածներին օգնելու համար:
ԱՄՆ-ի նախագահի անկանխատեսելիության եւ նրան կապված վտանգավորության մասին հարուստ վերլուծական գրականություն կա միջազգային կենտրոնների հրապարակումներում եւ հատկապես միջազգային մամուլում: Նախորդ վարչակարգի օրով դեպի բնականոնացում ընթացող իրանա-ամերիկյան եւ Կուբա-ԱՄՆ հարաբերություններում արդեն կտրուկ շրջադարձեր են կատարվել. տակավին. հարավամերիկյան տարածաշրջանում թեժ իրավիճակներ են ստեղծվում Վաշինգտոնից Կարակաս սպառնական ոճի հռետորաբանության առաստաղի բարձրացումով:
Պատճառն այն է, որ բանկի թոփ-մենեջմենթը հայտնվել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դիմա կիրառված պատժամիջոցների ցանկում։
Ինչպես նշվում է, ընկերությունը կշարունակի կանոնավոր չվերթեր կատարել, իսկ Գերմանիայի կառավարությունը 150 մլն եվրո վարկ կտրամադրի վերակազմման ժամանակաշրջանը հաղթահարելու համար:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: