Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում կին ոստիկաններին թույլատրել են հանվել ու լաց լինել

Անգլիայի Նոթինգեմշիրի կոմսությունում կին ոստիկաններին աշխատավայրում «լացի» հատուկ սենյակ են տրամադրել, որպեսզի նրանք հաղթահարեն հույզերը դաշտանադադարի ժամանակ: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:

Աշխատակցուհիներին կթույլատրեն հաճախակի ընդմիջումներ անել, հնարավորություն կտան օգտվելու ցնցուղարանից, ինչպես նաեւ կտրամադրեն օդափոխիչ կամ էլ կնստենցնեն թեթեւակի քամի փչող տեղում: Նոր կանոնների համաձայն՝ կանայք նաեւ պետք է հնարավորություն ունենան շորերը փոխել կամ հանել հագուստի մի մասը՝ հաղթահարելու համար ջերմության հորդումը, որը դաշտանադադարին բնրոշ ախտանիշներից մեկն է: Բացի դրանից, ոստիկանները պետք է ունենան նաեւ «անձնական տարածք», որտեղ նրանք կարողանան «փոքր-ինչ հանգստանալ, լաց լինել կամ էլ զրուցել գործընկերների հետ»:

Նրանց թույլ կտան աշխատանքի գալ ավելի ուշ, իսկ նրանց առաջադրանքի ուղարկելու ռիսկը կգնահատեն լրացուցիչ: Նոթինգեմշիրի ոստիկանությունն այս կանոնները սահմանել է, որովհետեւ միջին տարիքի կանայք հաճախ են ծառայությունից հեռացել հենց դաշտանադադարի՝ խանգարող ախտանշանների պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031