Կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ ֆինանսների նախարարին ՀՀ-ի հետ կրկնակի հարկման բացառման պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել

ԱՄՆ կոնգրեսականներ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող հանրապետական Դեյվիդ Վալադոն և դեմոկրատ Բրեդ Շերմանը պատրաստվում են երկու կուսակցությունների ներկայացուցիչների ստորագրություններով նամակ հղել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին՝ կոչ անելով վերաբանակցել Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը: Կոնգրեսականներն արդեն իսկ սկսել են շրջանառել նամակը և ստորագրություններ հավաքել Ներկայացուցիչների պալատի անդամներից:

ԱՄՆ կոնգրեսականները նշում են, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև գոյություն ունեցող համաձայնագիրը հնացած է և ճանաչվում է ԱՄՆ-ի կողմից, բայց ոչ Հայաստանի, քանի որ շուրջ չորս տասնամյակ առաջ այն ստորագրվել է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև:

«Խորհրդային դարաշրջանի պայմանագիրը չի արտահայտում գլոբալացվող աշխարհի բարդությունը և ամերիկացի ու հայ ժողովուրդների միջև բարեկամությունը: Միջազգային հարկային համակարգերի բարդությունը չպետք է խանգարի հայկական և ամերիկյան ընկերություններին ներդրումներ կատարելու, բիզնես վարելու հարցում, իսկ կրկնակի հարկումն այդպիսի խանգարող հանգամանք է»,- նշել են կոնգրեսականները:

Տեսանյութեր

Լրահոս