Չինաստանի Շանդուն նահանգի քիմիական գործարաններից մեկում փետրվարի 3-ի առավոտյան պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է 1 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել 6-ը, ևս 1 մարդ համարվում է անհայտ կորած:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին իր ելույթով նոր հույսեր է արթնացրել ֆրանսահայերի շրջանում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում 74 տարեկանում մահացել է Temptations խմբի մենակատար Դենիս էդվարդսը:
Սանկտ Պետերբուրգում շուրջ 31 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության ջերմաէլեկտրակայանում վթարի պատճառով:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Անցած տարի Հայաստանը դարձել է Ռուսաստանից բավականին մեծ գումարներ դեպի ԱՄՆ տեղափոխելու «խողովակ»: Սա ակնհայտ է դառնում ՀՀ կենտրոնական բանկի՝ մասնավոր տրանսֆերտների վերաբերյալ հրապարակած տեղեկանքից:
Հունվարի 31-ի առավոտյան խառնարան է գոյացել Ֆրանսիայի Նիս քաղաքի Լիդո լողափին, որը ձգվում է Անգլիական առափնյակի երկայնքով, խառնարանի տրամագիծը 5 մետր է, խորությունը՝ 2 մետր:
Ֆրանսիայում բացվել է առաջին հասարակաց տունը, որը վարձույթով սեքս-տիկնիկներ կտրամադրի:
«ՀՀ ԱԳ նախարարի նշած ժամկետներում որևէ արտառոց ձգձգում չեմ տեսնում: Նման համաձայնագրերի վավերացման համար ժամանակ է անհրաժեշտ և ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ ԵՄ-ին, քանի որ ԵՄ բոլոր անդամ երկրները մինչ վավերացումը համապատասխան գնահատման աշխատանք են իրականացնում, որը ժամանակատար է, բյուրոկրատիան ևս ԵՄ-ում բավականին շատ ժամանակ է խլում»:
A ընկերությունը, որը բազավորված է ԱՄՆ-ում եւ Airbus-ի ստորաբաժանումն է, անօդաչու թռչող տաքսու հաջող փորձարկումներ է անցկացրել:
«ԱՄՆ «կրեմլյան ցուցակը» և ծիծաղելի է, և տարօրինակ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով ԱՄՆ «կրեմլյան ցուցակին» և դրա ազդեցությանը Ռուսաստանի հարակից տարածաշրջանի վրա:
Հատուկ ծառայությունների գծով Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի բարձրաստիճան դեմոկրատները պնդում են, որ հանրապետականները Սպիտակ տուն են փոխանցել հանձնաժողովի հաստատած Ռուսաստանի ներգրավվածության մասին փաստաթղթի փոփոխված տարբերակը՝ հաստատված զեկույցը ուղարկելու փոխարեն:
Ամերիկյան երկու հետախուզական ինքնաթիռ բրիտանական Միլդենհոլ ավիաբազայից թռիչք են իրականացրել Մերձբալթյան հատվածի ռուսական սահմանի ուղղությամբ:
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան նկատողություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին իր Վլադիմիր Պուտինի մասին հայտարարության համար:
Իսպանիայի իշխանություններն այն կարծիքին են, Կատալոնիայի՝ Բելգիա փախած նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը չի պատրաստվում վերադառնալ պիրենեյան թագավորություն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) եւ արդարադատության նախարարության ղեկավարությանը մեղադրել էայն բանում, որ նրանք գործում են հօգուտ դեմոկրատների եւ ընդդեմ հանրապետականների։
Ճանապարհի փլուզման պատճառով, որն առաջացել է «Ֆեհի» ցիկլոնից, Նոր Զելանդիայի Հաասթ քաղաքում առնվազն 600 զբոսաշրջիկներ կտրված են Հարավային կղզու արեւմտյան ափի մնացած մասից:
Եվրամիությունից Մեծ Բրիատանիայի դուրս գալու հարցերով Միացյալ Թագավորության նախարար Դեւիդ Դեւիսը եւ Brexit-ի խնդրով ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն փետրվարի 5-ին Լոնդոնում կքննարկեն եվրահանրակցությանը Բրիտանիայի անդամակցության դադարեցման պայմանները:
Լոնդոնը Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագիրը կկնքի մարտի երկրորդ կեսին:
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունում փետրվարի 1-ին կայացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը մոսկովյան բուհերի հայ ուսանողների հետ:
Փետրվարի 2-ի առավոտյան շուրջ 90 միգրանտներ են խեղդվել Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով:
Ֆրանսիայի հարավի Վար դեպարտամենտում հինգ մարդ է զոհվել երկու ռազմական ուղղաթիռների կործանման հետեւանքով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Չինաստան կատարած իր այցի ժամանակ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին է հանձնել DVD-սկավառակների ընծայական հավաքանի՝ BBC-ի Blue Planet 2 («Երկնագույն մոլորակ 2») բազմասերիանոց վավերագրական ֆիլմերով:
Միացյալ Թագավորությունում հայկական համայնքի ներկայացուցիչները Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի ամենահարմար թեկնածուն են համարում` կարևորելով սփյուռքի խնդիրների հարցում նրա քաջատեղյակությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 2-ին Սպիտակ տան Ձվաձեւ կաբինետում հանդիպում կունենա այն մարդկանց հետ, որոնք փախել են Հյուսիսային Կորեայից:
Եգիպտոսի ոստիկանությունը Կահիրեում բացահայտել է բժիշկների եւ միջնորդների հանցախումբ, որոնք զբաղվում էին դոնորական երիկամների վաճառքով:
Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը չի ստացել 2017 թվականի նոյեմբերի եւ դեկտեմբերի թոշակը, որովհետեւ պետական մարմիններին չի ներկայացրել ապացույցներ, որ ինքը ողջ է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն նամակ Է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին՝ պահանջելով հակազդել Կորեական թերակղզում ԱՄՆ-ի «վտանգավոր խաղերին», որոնք, նրա կարծիքով՝ կարող են հանգեցնել համաշխարհային մասշտաբի միջուկային աղետի:
ԱՄՆ-ը Վենեսուելայում վարչակարգի փոփոխում չի պահանջում, բայց կարծում է, որ նախագահ Մադուրոյի կամավոր հեռանալը կլիներ ճգնաժամի լուծման ամենապարզ տարբերակը, փետրվարի 1-ին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի մուտք ԱՄՆ արգելվել է:
Իսրայելի ռազմաօդային ուժերը փետրվարի 2-ին Գազայի հատվածում հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքին ի պատասխան հինգշաբթի երեկոյան հրեական պետության տարածքի հրթիռակոծման: